3422 դիտում
09:56 25-07-2020
Լրացում՝ ընդդեմ քրեական ենթամշակույթի մասին օրենքում. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը՝ ի դեմս արդարադատության նախարարության, առաջարկում է լրացում կատարել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում: Մասնավորապես առաջարկվում է օրենքի 26-րդ հոդվածում, որը վերաբերում է բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրությանը, ներառել պաշտոն զբաղեցնելու թեկնածու անձի քրեական ենթամշակույթին հարելու հնարավորության ուսումնասիրությունը:
Նախագծում այդ առնչությունը նկարագրվում է այսպես. «Թեկնածուի կամ նրա ընտանիքի անդամի կողմից քրեական ենթամշակույթ կրող անձի հետ (օրինակ` «օրենքով գող», քրեական հեղինակություն) ազգակցական կամ ընկերական կապի առկայության, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կամ անձի խնդրանքը կատարելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը կամ անձին խնդրանքով կամ որևէ այլ հարցով դիմելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորումից կամ անձից ցանկացած այլ օգուտ ստացած լինելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կամ անձի հետ անհատական հանդիպում կամ հեռահար հաղորդակցություն ունենալու վերաբերյալ, ինչպես նաև քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կամ անձի հետ անձնական այլ կապ ունենալու վերաբերյալ տեղեկատվության ուսումնասիրություն»:
Եթե նման ձևակերպում լիներ մինչև հեղափոխությունը և այն հստակ գործեր, ապա Հայաստանի բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ ուղղակի չէին կարող նշանակվել կամ կեղծված ընտրություններով ընտրվել»:
Մանրամասն թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1696 դիտում
13:40 16-10-2014
Գործադիրը քննարկել է «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը
1628 դիտում
20:17 24-02-2016
Նախագահը ստորագրել է «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքը
Այս բաժնից
970 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1075 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
748 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»