2717 դիտում
13:34 25-07-2020
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 10 նոր դեպք
Արցախի Հանրապետությունում հուլիսի 25-ի դրությամբ՝ կորոնավիրուսի 10 նոր դեպք հաստատվել: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը՝ հղում անելով երկրի Առողջապահության նախարարության տվյալներին:
Վարակակիրներից 9-ը Ստեփանակերտ քաղաքից են` նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ և ընտանիքի անդամներ: 1 դեպք էլ հայտնաբերվել է սահմանային հսկիչ անցագրային կետում: Միևնույն ժամանակ, ապաքինվել է կորոնավիրուսով հիվանդ 1 քաղաքացի:
COVID-19-ը ախտորոշվել է 203 մարդու մոտ, որից 148-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 55, ընդհանուր մեկուսացված է 104 քաղաքացի:
Թեստավորումների նպատակով 175 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր իրականացվել է 4521 փորձանմուշի հետազոտություն:
Արցախում կորոնավիրուսից մահվան դեպքեր չեն արձանագրվել:
Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված ևմինչև հուլիսի 11-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 32 օրով` 2020 թվականի հուլիսի 11-ից, ժամը 22:00-ից մինչև 2020 թվականի օգոստոսի 12-ը, ժամը 22:00-ը ներառյալ։
Նմանատիպ նյութեր
4603 դիտում
22:22 21-05-2020
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի վարակի ևս 4 դեպք. Արցախում այս պահին կա կորոնավիրուսի հաստատված 33 դեպք
1549 դիտում
11:50 01-09-2020
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի ևս 1 դեպք, առայսօր հիվանդությունը հաստատվել է 288 մարդու մոտ
4327 դիտում
18:10 23-04-2020
Արցախում կորոնավիրուսի նոր դեպք է հաստատվել, վարակվածների ընդհանուր թիվը 8 է
Այս բաժնից
1444 դիտում
17:04 02-02-2025
Թուրքիան պատրաստ է ընդունել Գազայում ազատ արձակված պաղեստինցի բանտարկյալներին
1267 դիտում
15:21 02-02-2025
Սիրիայի նորանշանակ նախագահն առաջին արտասահմանյան այցը կատարել է Սաուդյան Արաբիա
1666 դիտում
14:53 02-02-2025
Ղազախստանի դեսպանը հայտարարել է, որ դեպի բաց ջրեր ամենաանվտանգ ճանապարհը Իրանի երկաթուղային միջանցքն է