Թուրքիայի իշխանություններին զայրացրել են Հունաստանում ընթացող բողոքի ակցիաները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Համի Աքսոյը դժգոհություն է հայտնել Հունաստանի արձագանքի վերաբերյալ՝ Այա-Սոֆիայի կարգավիճակը փոխելու և այնտեղ առաջին նամազն անցկացնելու շուրջ:
«Հունաստանը նորից թշնամանք արտահայտեց իսլամի և Թուրքիայի հանդեպ՝ Այա-Սոֆիայի մզկիթը աղոթքների համար բացելու պատրվակով: Մենք վճռականորեն դատապարտում ենք այն, որ հունական կառավարությունն ու խորհրդարանը սադրում եմ հասարակությանը և Սալոնիկում հրապարակավ թույլատրում են այրել մեր փառապանծ դրոշը», ասել է Աքսոյը:
Նշենք, որ Սալոնիկում ծայրահեղ աջ «Սրբազան ջոկատ» կազմակերպությունը բողոքի ակցիա էր կազմակերպել՝ Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարանից մզկիթի վերածելու առթիվ, իսկ բողոքի երթի ընթացքում այրել էին Թուրքիայի դրոշը:
Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչը Հունաստանին համեմատել էր «չարաճճի երեխակի հետ, որը հիստերիակայի մեջ է ընկել, քանի որ Այա-Սոֆիայում նորից աղոթքի գորգեր են տեղադրվել: Նա նաև հիշեցրել է, որ Հունաստանը ԵՄ միակ երկիրն է, որտեղ ոչ մի մզկիթ չկա:
«Ոչ մի երկիր Թուրքիային չի կարող դասեր տալ ազգային ինքնիշխանության հարցերով: Այա-Սոֆիա մզկիթը, ինչպես նաև երկրի մյուս մշակութային ժառանգությունները, Թուրքիայի սեականության և նրա պաշտպանության ներքո են», ասել է Աքսոյը: