Հյուսիսային Կորեայում խոսվել է կորոնավիրուսով վարակման առաջին կասկածվող դեպքի մասին
Կորեայի իշխող Աշխատանքային կուսակցության գրասենյակն արտակարգ նիստ է անցկացրել, որի պատճառը երկրում՝ Քեսոն քաղաքում, կորոնավիրուսի հնարավոր վարակման նախանշաններն են, հաղորդում է [url=https://www.interfax.ru/world/718973]interfax.ru[/url]-ն։
Հակահամաճարակաբանական կազմակերպության տվյալներով՝ մարդն, ում մոտ կասկածվում է կորոնավիրուս, ունի հետազոտության անորոշ արդյունքներ․ նա գտնվում է խիստ կարանտինում։
Բացահայտելով նաև նրա հետ շփված մարդկանց շրջանակը՝ բժշկական հետազոտություն պետք է անցնեն բոլորը, ով եղել է քաղաքում վերջին հինգ օրվա ընթացքում։ Հաղորդվում է, որ կորոնավիրուսի կասկածով մարդը հատել է սահմանագիծը կիրակի՝ հուլիսի 19-ին։
Նիստին ներկա է եղել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը։
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Հյուսիսային Կորային հաջողվել էր խուսափել COVID-19-ի տարածումից Կուսակցության Կենտրոնական կոմիտեի ղեկավարության հեռատեսության և քաղաքացիների բարձր գիտակցության շնորհիվ։
Կիմ Չեն Ընը նշել է, որ անհրաժեշտ է շարունակել ամրապնդել հակահամաճարակային աշխատանքը լիարժեք ապահովելու պետության անվտանգությունն ու ժողովրդի բարօրությունը։
Հյուսիսային Կորեայից հաղորդել էին, որ երկրում չեն գրանցվել COVID-19-ի դեպքեր։ Սակայն հունվարի վերջից երկիրը ձեռնարկել է մի շարք միջոցներ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար։