2254 դիտում
14:08 28-07-2020
Արցախում մեկնարկել է «Stop COVID 19» ծրագրի երկրորդ փուլը
ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի եւ զբոսաշրջության նախարարության եւ ԱՀ ներդրումային հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ հուլիսի 27-ից «Ստեփանակերտ Սերվիս» ընկերությանը պատկանող 17 երթուղայիններում մեկնարկել է «Stop COVID 19» ծրագրի երկրորդ փուլը:
Նախաձեռնության նպատակն է կանխարգելել հասարակական տրանսպորտում մարդկանց կուտակումները, պահպանել սոցիալական հեռավորություն: Ինչպես հայտնի է, պարետի որոշմամբ դիմակ դնելը պարտադիր է փակ տարածքներում, այսինքն նաեւ կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներում:
Ծրագրին մասնակցում են 34 կամավոր երիտասարդներ, ովքեր առավոտյան 06:45-ից մինչեւ 20:00-ն իրականացնում են հերթապահություն:
Կամավորները իրազեկվել են իրենց առողջության անվտանգության կանոնների մասին, աշխատանքի ընթացքում սահմանված բոլոր կանոններին (պարտադիր դնում են դիմակ եւ ձեռնոց): Ամեն առավոտ, մինչ կամավորական աշխատանքի անցնելը, չափվում է նրանց ջերմությունը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1340 դիտում
15:22 21-12-2015
Mosfilm Non Stop և Hollywood Non Stop. հնչեցին սիրված ֆիլմերի մեղեդիները
1275 դիտում
12:58 28-04-2016
Մեկնարկել է «Էկո սերունդ» ծրագրի երկրորդ փուլը
2581 դիտում
16:51 08-09-2016
Մեկնարկել է «Վերնիսաժի» տարածքի վերակառուցման, արդիականացման, կանոնակարգման ու բարեկարգման ծրագրի երկրորդ փուլը
Այս բաժնից
1435 դիտում
17:04 02-02-2025
Թուրքիան պատրաստ է ընդունել Գազայում ազատ արձակված պաղեստինցի բանտարկյալներին
1258 դիտում
15:21 02-02-2025
Սիրիայի նորանշանակ նախագահն առաջին արտասահմանյան այցը կատարել է Սաուդյան Արաբիա
1660 դիտում
14:53 02-02-2025
Ղազախստանի դեսպանը հայտարարել է, որ դեպի բաց ջրեր ամենաանվտանգ ճանապարհը Իրանի երկաթուղային միջանցքն է