5209 դիտում
15:35 28-07-2020
ԱԱԾ-ն առաջարկում է արգելել առանց թույլտվության անօդաչու թռչող սարք օգտագործել պետական սահմանի սահմանային շերտում
Ազգային անվտանգության ծառայությունը «Պետական սահմանի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծ է շրջանառության մեջ դրել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
ԱԱԾ-ն առաջարկում է արգելել առանց համապատասխան թույլտվության պետական սահմանի սահմանային շերտում օգտագործել անօդաչու թռչող սարքեր, տեսալուսանկարահանել սահմանակից պետության տարածքը, սահմանային շերտում տեղակայված ինժեներական կառույցները և արգելափակոցները, սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող շենքեր, շինությունները, դիտաշտարակները, տրանսպորտային միջոցները:
Նշվում է, որ ներկայումս օրենքով կանոնակարգված չէ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի սահմանային շերտում տեսալուսանկարահանող սարքերի և անօդաչու թռչող սարքերի օգտագործումը: Սահմանամերձ բնակավայրի բնակիչների կամ զբոսաշրջիկների կողմից կատարվող նկարահանումները տեսալուսանկարահանող սարքերի և անօդաչու թռչող սարքերի միջոցով, չեն վրիպում սահմանակից պետության սահմանապահ ծառայության ներկայացուցիչների ուշադրությունից, որն իր հերթին՝ վերջիններիս կողմից նշված գործողությունների վերաբերյալ բողոքի արտահայտման տեղիք է տալիս:
Բացի այդ, տեսալուսանկարահանող սարքերի և անօդաչու թռչող սարքերի օգտագործումը կարող է խիստ բացասաբար անդրադառնալ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանմանը, որի կապակցությամբ նպատակահարմար է սահմանային շերտում տեսալուսանկարահանող սարքերի, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի օգտագործման համար կիրառել որոշակի սահմանափակումներ:
ԱԱԾ-ի պնդմամբ՝ «Պետական սահմանի մասին օրենքում լրացում մասին» օրենքի նախագծի ընդունմամբ, կկանոնակարգվի տեսալուսանկարահանող սարքերի և անօդաչու թռչող սարքերի օգտագործումը Հայաստանի Հանրապետության պետական սահմանի սահմանային շերտում:
Նմանատիպ նյութեր
14583 դիտում
13:04 19-06-2018
Շփման գծում սահմանային դիտարկում իրականացնելու ժամանակ հակառակորդի կողմից խոցվել է ՊԲ անօդաչու թռչող սարք
12125 դիտում
19:26 07-08-2014
Արցախի երկնքում ադրբեջանական անօդաչու թռչող սարք է խոցվել. hetq.am
2539 դիտում
21:42 11-12-2014
Ձերբակալել են Մոսկվայի Կարմիր հրապարակում անօդաչու թռչող սարք գործարկած քաղաքացուն
Այս բաժնից
562 դիտում
16:39 25-10-2024
Բագրատ Սրբազանի աջակիցները ՀՀ նախագահի նստավայրի առջեւ բողոքի ակցիա են իրականացնում
511 դիտում
16:21 25-10-2024
Տեղի է ունեցել ԵՄ դիտորդական առաքելության 4-րդ հանդիպումը քաղհասարակության ներկայացուցիչների հետ
595 դիտում
15:59 25-10-2024
Մոտ ապագայում կորոշենք, թե ինչ մակարդակով Հայաստանը ներկայացված կլինի COP29-ին. փոխարտգործնախարար