Ավտովթար՝ Երևանում․ 34-ամյա վարորդը «Volkswagen ID4»-ով բախվել է բազալտե եզրաքարերին, կոտրել ու վնասել ծառեր, այնուհետև հայտնվել կանաչ գոտում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մարտի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։05-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 34-ամյա Ալեքսան Մ․-ն իր վարած «Volkswagen ID4» մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայից դեպի Բաբաջանյան փողոց ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարերին, կոտրել ու վնասել մի քանի ծառ և հայտնվել կանաչ գոտում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Էդգար Դարբինյանը և կրտսեր պարեկ Արման Սարինյանը։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։