Հունաստանի իշխանությունները երկրի բնակիչներին պարտավորեցրել են հասարակական վայրերում պաշտպանիչ դիմակներ կրել
Հունաստանի իշխանությունները երկրի բնակիչներին պարտավորեցրել են բանկերում, պետական հաստատություններում, տրանսպորտում եւ այլ հասարակական վայրերում պաշտպանիչ դիմակներ կրել: Որոշման մասին հայտարարել է քաղաքացիների պաշտպանության հարցերի նախարարի տեղակալ Նիկոս Խարդալիասը, հաղորդում է [url=https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/9067705]tass.ru[/url]-ն:
Նրա խոսքով՝ վաղվանից պարտադիր կդառնա հասարակական վայրերում դիմակ կրելը:
Ավելի վաղ եւս գործել է հասարակական վայրերում դիմակ կրելու պահանջը, սակայն դա վերաբերվել է միայն աշխատակիցներին, իսկ այցելուներին միայն խորհուրդ է տրվել դիմակ կրել:
Նոր վայրերի թվում են վերելակներն ու տաքսիները:
Նշված վայրերում դիմակ չկրելու համար 150 եվրո տուգանք կսահմանվի: