1615 դիտում
12:34 25-01-2021
Ավստրիայի բնակիչներին պարտադրվել է կրել ռեսպիրատոր դիմակներ
Հունվարի 25-ից ավստրիացիները խանութներում կամ հասարակական տրանսպորտում սովորական գործվածքային դիմակների փոխարեն պետք է կրեն FFP2 դասի պրոֆեսիոնալ շնչառական դիմակներ (ռեսպիրատորներ): Այս մասին հայտարարել է Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը, հաղորդում է կառավարության [url=https://www.bundeskanzleramt.gv.at/bundeskanzleramt/nachrichten-der-bundesregierung/2021/01/bundesregierung-infektionsgeschehen-unter-kontrolle-halten.html]պաշտոնական կայք[/url]ը:
Ավստրիայի առողջապահության նախարար Ռուդոլֆ Անշոբերի խոսքով՝ նման որոշում է կայացվել, քանի որ ռեսպիրատորն ավելի հուսալի պաշտպանություն է ապահովում, քան սովորական դիմակը:
Նա հավելել է նաև, որ բոլոր դիմակները կվաճառվեն 1 եվրո ինքնարժեքով, իսկ աղքատներին այն կտրամադրվի անվճար:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, վերջերս Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը խորհուրդ էր տվել բնակչությանը, սովորական բժշկական դիմակների փոխարեն, հասարակական վայրերում կրել FFP2 դասի ռեսպիրատոր-դիմակներ, արտասահմանցիներից նվազագույնը 2 մ հեռավորություն պահել և գործատուներին կոչ էր արել աշխատողների մեծ մասին ապահովել հեռավար աշխատանքով:
Հիշեցնենք՝ Ավստրիայում կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները երկարաձգվել են մինչև փետրվարի 7-ը՝ նախապես որոշված հունվարի 18-ի փոխարեն: Դա պայմանավորված է նրանով, որ Ավստրիայում մեծ տարածում է գտել կորոնավիրուսի նոր և ավելի վարակիչ «բրիտանական» շտամը:
Նմանատիպ նյութեր
3069 դիտում
21:33 28-07-2020
Հունաստանի իշխանությունները երկրի բնակիչներին պարտավորեցրել են հասարակական վայրերում պաշտպանիչ դիմակներ կրել
1234 դիտում
13:10 29-09-2022
Խաղաղությունը չի կարող պարտադրվել. Տոյվո Կլաարն անդրադարձել է ադրբեջանական վերջին սադրանքին
Այս բաժնից
787 դիտում
16:39 20-10-2024
Դատավոր Վարսենիկ Մելքոնյանը Շիրակի մարզից գործուղվում է Սյունիք
1042 դիտում
14:32 20-10-2024
Զինծառայողների ատեստավորման գործընթացը շարունակվում է