1712 դիտում
10:22 29-07-2020
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է: Հայաստանի վիճակագրական կոմիտեն Հայաստանի տնտեսության ոլորտում տխուր ցուցանիշներ է արձանագրել: Պաշտոնական տվյալներով՝ ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-հունիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, նվազել է 4.7 տոկոսով: Շինարարության ոլորտում ևս 23.4 տոկսով անկում է արձանագրվել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Ըստ էության, պատճառը կորոնավիրուսն է, որի հետևանքով Հայաստանում հայտարարված է արտակարգ դրություն, և մարտ-ապրիլ ամիսներին արգելվեց որևէ տեսակի շինարարության իրականացում:
Արձանագրենք նաև, որ առևտրաշրջանառության ծավալներն են պակասել 11.1 տոկոսով: Սա ևս արտակարգ դրության հետևանք է, քանի որ մարտ-ապրիլ ամիսներին առևտրի ոլորտի տնտեսվարողները չեն աշխատել. միայն սննդամթերքի սպառման առումով է ակտիվություն եղել: Թեև հիմա հագուստի, կոշիկի և տնտեսական ապրանքների խանութները բաց են, բայց առևտրի ծավալները նախկինի նման չեն, դրանք բավականին նվազել են: Փոխարենը 1.5 տոկոսով ավելացել են արդյունաբերական արտադրանքի ծավալները:
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական տվյալներից տեղեկացավ, որ արտաքին առևտրաշրջանառության ոլորտում ևս լուրջ անկում ունենք. այն կազմել է 10.7 տոկոս: Մասնավորապես, արտահանման ծավալնելն են 6.5 տոկոսով պակասել, իսկ ներկրումն էլ՝ 12.9 տոկոսով: Սա նույնպես կապված է կորոնավիրուսի հետ»:
Մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
960 դիտում
09:01 30-05-2020
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է․ «Ժողովուրդ»
3041 դիտում
15:13 26-06-2020
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 5 ամսում նվազել է 3.9 տոկոսով
2040 դիտում
08:54 23-08-2016
Տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 4.7 տոկոսով. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
970 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1075 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
748 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»