Արցախյան պատերազմի մի խումբ ազատամարտիկներ ստացել են «Նիվա» մակնիշի ավտոմեքենաներ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 1-ին մասնակցել է Արցախի ազատամարտիկների միության կողմից կազմակերպած մի խումբ ազատամարտիկների «Նիվա» մակնիշի ավտոմեքենաների տրամադրման հանդիսավոր արարողությանը:
Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ երկրի ղեկավարն իր գոհունակությունն է հայտնել կազմակերպության արդյունավետ գործունեության և ազատամարտիկների նկատմամբ մշտապես ցուցաբերվող ուշադրության համար:
Նախագահի խոսքով՝ Արցախյան ազատամարտի մասնակիցների նկատմամբ պետական հատուկ քաղաքականությունը կրելու է շարունակական բնույթ և տարեցտարի այդ ուղղությամբ տարբեր գործիքակազմեր են կիրառվելու:
[img]https://st0.shamshyan.com/editor/0301164001596281231188907.jpg[/img]