Թաթուլ Մարգարյանը հետ է կանչվել Բելգիայի և Լյուքսեմբուրգում ՀՀ դեսպանի, ինչպես նաև ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավարի պաշտոնից
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ Թաթուլ Մարգարյանը հետ է կանչվում Բելգիայի Թագավորությունում և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի, ինչպես նաև ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավարի պաշտոնից։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Թաթուլ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ հետ կանչել Բելգիայի Թագավորությունում և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի, ինչպես նաև Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավարի պաշտոնից»,-ասվածէ նախագահի հրամանագրում։