6796 դիտում
14:20 04-08-2020
Ադրբեջանական հաքերները հայտնում են ՀՀ կառավարության ներքին ցանցից 55 տերաբայթ տեղեկատվություն գողանալու մասին. մեդիափորձագետ
Ադրբեջանական հաքերները հայտնում են, որ կարողացել են ներթափանցել կառավարական ներքին ցանց եւ տանել 55 տերաբայթ տեղեկատվություն։ Այս մասին հայտնում է տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
Նա գրել է. «Մի հարցրեք ինձ, սա ճիշտ է, թե սխալ։ Ես տեղյակ չեմ։ Պարզապես լավ կլիներ լսել մեկնաբանություններ։ Եվ հասկանալ, թե վերջապես ե՞րբ է Հայաստանը ունենալու կիբերանվտանգության միասնական կենտրոն, ե՞րբ է հարց դրվելու կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանության մասին։ Եվ, վերջապես, ե՞րբ ենք մենք լսելու, որ ինչ-որ մեկը բառադիության համար պատասխանատու է ճանաչվելու։ Էսքան արտահոսքերի եղան, մի անգամ չլսեցինք, որ հայտնաբերվելու արտահոսքի պատճառը եւ պատասխանատուն։
Հ.Գ. Եթե այս արտահոսքը իրականում եղել է, ապա չորս ոտքով կղանքի մեջ ենք»,- նշել է Ս.Մարտիրոսյանը»։
Նշենք, որ NEWS.am-ին չհաջողվեց կապ հաստատել կառվարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության որևէ աշխատակցի, ինչպես նաև վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի հետ, տեղեկատվության վերաբերյալ պարզաբանում ստանալու համար:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
42549 դիտում
11:06 02-08-2017
Գողություն՝ «Կարաս» ազգային սննդի ցանցից. հափշտակել են 3 մլն 800 հազար դրամ
23116 դիտում
15:31 06-09-2023
Հայրենակիցներ, հիմա էլ ձեզանից գողանում են մեր սիրված «Վայբեր»-ը. մեդիափորձագետ
1228 դիտում
14:16 14-09-2023
Սոցցանցում նոր տիպի հարձակում է իրականացվում. մեդիափորձագետ
Այս բաժնից
1006 դիտում
14:25 22-12-2024
ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարի գործով ռետրոմեքենաների շքեղ հավաքածու է կալանվել
760 դիտում
14:03 22-12-2024
ԱՄՆ ռազմածովային ուժերը Կարմիր ծովի վրա սխալմամբ խոցել են սեփական կործանիչը
850 դիտում
13:11 22-12-2024
Իրանի հյուսիսում սպանված է հայտնաբերվել ռուսաստանցի վարորդ