211652_close_icon
views-count70039 դիտում article-date 22:30 08-08-2020

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. իրանցի 64-ամյա վարորդը Nissan բեռնատարով կողաշրջվել է. օպերատիվ են գործել փրկարարները, բժիշկները ու ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ օգոստոսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 19:10-ի սահմաններում, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 64-ամյա Իսա Մուգդանի Ագդան, իր վարած Nissan մակնիշի բեռնատարով, Մեղրի-Կապան ավտոճանապարհի 30 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը: Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-ր դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել է նաև բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդը հրաժարվել է բժշկական օգնությունից՝ հայտնելով, որ իրեն լավ է զգում և վնասվածքներ չի ստացել: Փաստի առթիվ նույն վաշտի ավագ հետաքննիչ Վ. Կոստանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+

Նմանատիպ նյութեր