47017 դիտում
18:38 13-03-2021
Ավտովթար Սյունիքի մարզում. իրանցի 62-ամյա վարորդը Volvo բեռնատարով կիսակողաշրջվել է. օպերատիվ են գործել փրկարարները, բժիշկները և ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՊԵՏՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:
Ժամը 16:00-ի սահմաններում, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 62-ամյա Գավրուրան Գավիդեյին՝ իր վարած Volvo մակնիշի բեռնատարով, Մեղրի-Ագարակ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կիսակողաշրջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության Մեղրիի թիվ 56 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Օպերատիվորեն ժամանել է նաև Մեղրիի բժշկական կենտրոնի հերթապահ խումբը:
Տեղում վարորդը բուժօգնություն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց:
Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհայի ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նոյն վաշտի ավագ հետաքննիչ Վահագն Կոստանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+