2172 դիտում
19:51 09-08-2020
Խախտվել է զանգվածային միջոցառումների արգելքի մասին դրույթը. ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կիրակնօրյա ուժեղացված ստուգայցեր է անցկացրել Երեւանում և մարզերում։ Հանգստյան օրերին խստացված վերահսկողական աշխատանքներ հաճախ են տարվում և ամեն հաջորդ դիտարկումը փաստում է` նախկինում գրանցված խնդիրներն էականորեն նվազում են։
Թե մայրաքաղաքի, թե մարզերի սննդի շղթայի կազմակերպությունների մշտադիտարկումների ժամանակ խնդիրներ հայտնաբերվել են: Սրճարաններում, հանրային սննդի այլ օբյեկտներում հիմնականում խախտված են եղել ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյանները ճշգրտորեն լրացնելու պահանջները. տնտեսվարողները վստահեցնում են, որ ախտահանումն արվում է ըստ պատշաճի, սակայն գրանցամատյանների լրացման հարցում որոշ անփութություն նկատվում է:
Շաբաթօրյա գիշերային ստուգայցը Երևանի գիշերային ակումբներում ու սրճարաններում փաստել է, որ չի պահպանվում զանգվածային միջոցառումներ չանցկացնելու մասին պարետի որոշումը:
Իրացման ցանցում արձանագրվել են ջերմաչափման, ախտահանման աշխատանքների գրանցումների, ախտահանիչ լուծույթների կիրառման, ինչպես նաև դիմակների ոչ պատշաճ կրելու հետ կապված և մի շարք այլ խնդիրներ։
ՍԱՏՄ տեսուչների կողմից արձանագրված խախտումների հիմքով՝ մի շարք տնտեսավարողների կասեցման միջնորդություններ կուղարկվեն պարետին։
Թեև ակնառու է, որ պարետի սահմանած սանիտարահիգիենիկ կանոնների պահպանման հարցում տնտեսավարողներն այժմ առավել իրազեկ, հետևաբար՝ ավելի օրինապահ ու բարեխիղճ են, այդուհանդերձ, ՍԱՏՄ-ն ամեն անգամ հորդորում է խստագույնս պահպանել համավարակի տարածումը կանխելուն ուղղված անվտանգության նորմերը:
Նմանատիպ նյութեր
1147 դիտում
10:48 24-05-2021
Կալիֆոռնիայում գրեթե 150 մարդ է ձերբակալվել զանգվածային միջոցառումների արգելքի խախտման համար. CBS
755 դիտում
21:45 29-12-2022
Քննարկվել են Սևանա լճում սիգի որսի արգելքի միջոցառումների ընթացիկ աշխատանքները
Այս բաժնից
1735 դիտում
21:25 15-11-2024
Փակ կլինեն Նոր Նորք, Նորք-Մարաշ վարչական շրջանների որոշ փողոցներ
928 դիտում
21:13 15-11-2024
Քննարկվել է ջրային ոլորտին առնչվող հարցերի լայն շրջանակ
964 դիտում
21:00 15-11-2024
Հռոմում միջազգային համաժողով կանցկացվի՝ նվիրված Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը