211652_close_icon
views-count2469 դիտում article-date 20:20 10-08-2020

Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ

Լիբանանի առողջապահության նախարար Համադ Հասանը հայտարարել է, որ երկրի կառավարությունն ամբողջ կազմով պատրաստվում է հրաժարական տալ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին Հասանը հայտնել է երկուշաբթի Սերայի պալատում՝ կառավարության նիստից հետո։ «Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը շուտով կհայտարարի մեր կառավարության՝ ամբողջ կազմով հեռանալու մասին», - հայտնել է նա լրագրողներին ՝ լքելով պալատը: Լիբանանում արդեն մի քանի օր է ինչ բողոքի ակցիաներ են ընթանում։ Ցուցարարները պահանջում են երկրի կառավարության հրաժարականը, քանի որ հենց նրանց են մեղավոր համարում Բեյրութի նավահանգստում օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունի համար։

Նմանատիպ նյութեր