4380 դիտում
10:03 12-08-2020
ԿԳՄՍ նախարարը որոշել է, որ բուհերի հոգաբարձուների խորհուրդներում այլևս չպետք է լինեն պատգամավորներ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեռևս օգոստոսի 7-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել էր 4 համալսարանների հոգաբարձուների խորհուրդների կազմերը: Վարչապետի որոշումներով՝ հաստատվել էին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, Երևանի պետական համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհուրդների կազմերը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը որոշել է, որ հոգաբարձուների խորհրդում այլևս չպետք է լինեն պատգամավորներ:
Կառավարության մեր աղբյուրները փոխանցում են, որ Արայիկ Հարությունյանն այդ մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նշել, որ ինքը ցանկանում է համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամությունից դուրս թողնել պատգամավորներին: Ու, կարծես թե, վարչապետը համաձայնել է, որ այլևս օրենսդիր մարմնի ներկայացուցիչները չպետք է լինեն խորհուրդներում, ու իմքայլական պատգամավորներից շատերը անակնկալ տեղեկացել են, որ իրենք այլևս հոգաբարձուների խորհրդում չկան:
Ի դեպ, նշվում է, որ գործարար հատվածը ևս դուրս է մնացել հոգաբարձուների խորհրդից, որի մեջ է մտնում նաև «Վիվա-ՄՏՍ» ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանը»։
Մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1052 դիտում
15:20 26-03-2019
Էդմոն Մարուքյանի կարծիքով` բուհերի խորհուրդներում չպետք է ընդգրկվեն իշխանական ուժերից մարդիկ
1060 դիտում
12:09 21-09-2023
Հայաստանի ներսում չպետք է լինեն թշնшմիներ, չպետք է լինի ատելությшն խոսք իրար նկատմամբ. Տիգրան Ավինյան
3582 դիտում
14:49 30-09-2015
Հայ-ադրբեջանական սահմանին այլևս չպետք է միջադեպեր լինեն. Ֆրանսիայի նախագահ
Այս բաժնից
1324 դիտում
09:15 14-12-2024
Հայաստանի զինված ուժերում մի շարք նոր պաշտոններ կստեղծվեն. նախագիծ․ «Փաստ»
1492 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1258 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»