2037 դիտում
16:49 13-08-2020
ԱԱՏՄ մարզային տարածքային 3 կենտրոնները կտեղակայվեն պետական սեփականություն հանդիսացող շենքերում
Կառավարության այսօրվա որոշմամբ՝ Տավուշի, Սյունիքի և Լոռու մարզում պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքը կամրացվի ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին։
ՀՀ ԱԱՏՄ ղեկավարին հանձնարարվել է երկամսյա ժամկետում Տավուշի մարզպետի, Վիճակագրական կոմիտեի և Պետական գույքի կառավարման կոմիտեի հետ համատեղ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքներ՝ հիմք ընդունելով անշարժ գույքի փաստացի վիճակը:Տավուշի մարզի Իջևան քաղաքի, Սյունիքի մարզի Սիսիան և Լոռու մարզի Վանաձոր քաղաքներում գործող ԱԱՏՄ տարածքային կենտրոնները մինչ այս տեղակայված էին վարձակալությամբ վերցված տարածքներում։
Նշված կենտրոնները այս որոշման արդյունքում կունենան կայուն աշխատավայր, աշխատանքային բարելավված պայմաններ, ինչպես նաև զգալիորեն կտնտեսվեն վարձակալությանն ուղղվող պետական միջոցները։
Նմանատիպ նյութեր
4214 դիտում
15:33 13-10-2016
Հաստատվել է պետական սեփականություն հանդիսացող գույքի նվիրաբերության կարգը
2791 դիտում
12:18 06-04-2018
Մշակվել է պետական և համայնքային սեփականություն հանդիսացող կիսակառույցների հետագա օգտագործման ծրագիրը
Այս բաժնից
1531 դիտում
22:59 31-12-2024
Խաղաղության տարիները շարունակական լինեն, մնացածը կստեղծենք միասին․ Արայիկ Հարությունյան
1390 դիտում
22:33 31-12-2024
Հրավառությունն անհրաժեշտ է իրականացնել օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ