1854 դիտում
18:12 14-08-2020
Խմելու ջուրը կհասնի Գառնիի 800 տնտեսությունների. ՀՏԶՀ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը` Պետական բյուջեի միջոցներով և համայնքի համաֆինասավորմամբ իրականացնում է Կոտայքի մարզի Գառնի համայնքի` խմելու ջրի ներքին ցանցի հիմնանորոգման աշխատանքը:
Գառնիում խմելու ջրագծերը մոնտաժվել են դեռևս հիսունականներից և գտնվում էին անմխիթար վիճակում: Խմելու ջուրը բնակչությանը հասցնելու համար անհրաժեշտ էր իրականացնել ցանցի հիմնովի նորոգում:
Աշխատանքների ավարտից հետո համայնքի 800 տնտեսություն` շուրջ 3000 բնակչով, ապահովված կլինի շուջօրյա ջրամատակարարմամբ:
Ծրագիրն իրականացվում է ՏԿԵ նախարարության և ՀՏԶՀ-ի միջև 2018-ին կնքված պայմանագրի հիման վրա: Կառավարության ներդրումը կազմում է 100 միլիոն 500 հազար դրամ, Գառնիի համայնքային բյուջեից ներդրվել է 48 միլիոն 600 հազար դրամ:
Աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն այս տարի:
[b]
ՀՏԶՀ մամուլի ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
3271 դիտում
15:47 04-08-2020
Խմելու ջուրը կհասնի Նիգավանի և Սարիգյուղի 480 ընտանիքի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
6636 դիտում
19:10 05-09-2021
Գառնիի համայնքապետարանը դեմ է եղել Գառնիի տաճարի տարածքում միջոցառման անցկացմանը
Այս բաժնից
568 դիտում
19:34 20-01-2025
Հունաստանում ՀՀ դեսպանություն է այցելել Հայաստան համահայկական հիմնադրամի Հունաստանի հանձնախմբի տնօրենը
898 դիտում
19:23 20-01-2025
ՀՀ նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ջիբութիի նախագահին
676 դիտում
19:11 20-01-2025
Քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորման օրենքի նախագիծը