3187 դիտում
15:47 04-08-2020
Խմելու ջուրը կհասնի Նիգավանի և Սարիգյուղի 480 ընտանիքի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը` ՀՀ կառավարության ներդրումներով իրականացնում է ջրամատակարարման ցանցերի բարելավման աշխատանքներ: Ծրագրերից հերթական երկուսը մոտենում են ավարտին:
Արագածոտնի մարզի Ապարան խոշորացված համայնքի Նիգավան բնակավայրում կառավարության 70 միլիոն 600 հազար և համայնքի համաֆինասավորմամբ 1 միլիոն 50 հազար դրամով կառուցվել են պոմպակայան և ջրատար, որտեղից ջուրը մղվում է Նիգավանի` օրվա կարգավորիչ ջրամբար: Ծրագրի արդյունքում խմելու ջուրը կհասնի Ապարան խոշորացված համայնքի Նիգավան բնակավայրի 120 տնտեսության։
Նիգավանում մինչ օրս խմելու ջուր ստացել են բացօթյա լճակից. ծրագրի իրականացման նպատակն է` էականորեն բարելավել բնակիչներին մատակարարվող ջրի որակը:
Պետական բյուջեից ավելի քան 86 միլիոն դրամ էլ հատկացվել է Տավուշի մարզի Սարիգյուղ համայնքում խորքային հոր, պոմպակայան և ջրատար կառուցելու համար, որոնց շնորհիվ խմելու ջուրը կհասնի 360 տնտեսության։ Մինչ օրս այս համայնքի յուրաքանչյուր թաղամասում եղել է մեկական ծորակ. ծրագրի հաջող ավարտից հետո խմելու ջուր բնակիչները կստանան իրենց տներում:
Երկու բնակավայրերում էլ աշխատանքները կավարտվեն այս տարի: Խմելու ջրագծերի կառուցման երկու ծրագրերն էլ կառավարվում են ՏԿԵ նախարարության կողմից:
ՀՏԶՀ մամուլի ծառայություն
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
1788 դիտում
18:12 14-08-2020
Խմելու ջուրը կհասնի Գառնիի 800 տնտեսությունների. ՀՏԶՀ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
688 դիտում
19:39 25-10-2024
Արցախի թեմի առաջնորդը Մայր Տաճարում աղոթք կբարձրացնի հայ գերիների վերադարձի համար
778 դիտում
19:26 25-10-2024
Քննարկվել են համագործակցության հեռանկարները Քեմբրիջի համալսարանի հետ
1180 դիտում
19:12 25-10-2024
Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Լոռու մարզում՝ 3 բալ ուժգնությամբ