2601 դիտում
09:13 20-08-2020
Հայաստանում ավտոմեքենաների առևտրի ծավալները նվազել են 10,2 %-ով․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում այս տարվա հունվար-հունիսին ավտոմեքենաների առևտրի ծավալները կազմել են 42 մլրդ 489 մլն 100 դրամ: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ այն 10.2 տոկոսով պակասել է: Հայաստանի ավտոմեքենաների ամենամեծ շուկայում, ինչպես ասում են, առևտուր չկա:
Պատճառը ոչ միայն կորոնավիրուսն է, այլև այն է, որ ավտոմեքենաների հնարավոր գնորդները` ղազախները, այս տարեսկզբից ավտոշուկա ոտք չեն դրել:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա հունվար-հունիսին մանրածախ առևտրի շրջանառությունը ևս նվազել է` կազմելով 14.2 տոկոս: Ի դեպ, մեծածախ առևտրի շրջանառությունն այս տարվա 6 ամիսներին պակասել է 8 տոկոսով:
Բայց, ըստ մասնագետների, այս ցուցանիշները սպասելի էին, քանի որ Հայաստանում վերջին մի քանի ամիսներին լարված է. կորոնավիրուսի պատճառով հայտարարված արտակարգ դրությունը չէր կարող չազդել առևտրի և բիզնեսի վրա»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2761 դիտում
09:18 03-11-2016
Հայաստանից արտահանման ծավալները 19.6 տոկոսով աճել են, իսկ ներմուծման ծավալները՝ 0.8 տոկոսով նվազել. «Ժողովուրդ»
2778 դիտում
13:09 13-02-2020
Ի՞նչ տվեց տուրքը. Իրանից ցեմենտի ներմուծման ծավալները նվազել են, եռակի աճել են կլինկերի ծավալները
2066 դիտում
08:44 25-01-2014
ԱՎԾ–ի տվյալներով Հայաստանում 2013-ի դեկտեմբերին առևտրի ծավալները 2012-ի դեկտեմբերի համեմատ նվազել են. ՀԺ
Այս բաժնից
964 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1075 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
748 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»