ԱՄՆ դեմոկրատական կուսակցությունը Կամալա Հարիսին առաջադրել է փոխնախագահի թեկնածու
Կալիֆոռնիայից սենատոր Կամալա Հարրիսը պաշտոնապես առաջադրել է Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ փոխնախագահի թեկնածու։ Այս մասին հայտարարվել է ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ազգային համագումարի ժամանակ, որն անցկացվում է Միլուոքի քաղաքում (Վիսկոնսինի նահանգ)՝ վիրտուալ ռեժիմով, գրում է [url=https://www.washingtonpost.com/elections/2020/08/19/democratic-national-convention-live-updates/]Washington Post[/url]-ը։
Ելույթ ունենալով համագումարում՝ Հարրիսը համաձայն է դառնալ նշված պաշտոնի թեկնածու: Նա, ի տարբերություն համագումարի մյուս մասնակիցների մեծամասնության, ելույթ է ունեցել ոչ թե առցանց, այլ ներկա է եղել դահլիճում։
Իր ելույթում Հարրիսը խոսել է ԱՄՆ-ում կյանքի տարբեր ոլորտներում առկա կառուցվածքային ռասիզմի խնդրի մասին։
Ավելի վաղ Հարիսը առաջադրվել էր նախագահի պաշտոնում, սակայն զգալի արդյունքներ չէր գրանցել փրայմերիզում:
77-ամյա Բայդենի ընտրվելու դեպքում 55-ամյա Հարիսը, որպես փոխնախագահ, հավակնելու է կուսակցության առաջնորդի պաշտոնին։
Ընտրվելու դեպքում նա կդառնա այդ պաշտոնում առաջադրված ԱՄՆ պատմության մեջ առաջին աֆրոամերիկուհին։