211652_close_icon
views-count2046 դիտում article-date 15:03 21-08-2020

Տիխանովսկայան հորդորում է ընդարձակել համազգային գործադուլները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բելառուսի անփոփոխ առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի մրցակից Սվետլանա Տիխանովսկայան նոր ուղերձ է հղել աջակիցներին՝ հորդորելով ընդարձակել համազգային գործադուլները։ Հաղորդում է [url=https://www.azatutyun.am/a/30795383.html]«Ազատությունը»[/url]։ «Ձեր ըմբոստությունն արդեն իսկ վախեցրել է վարչակազմին», - պնդել է ընդդիմադիր գործիչը, ով օգոստոսի 9-ի նախագահական ընտրություններից երկու օր անց հեռացել է երկրից՝ ենթադրաբար իշխանությունների բռնաճշնման տակ։ Այսօր Տիխանովսկայան հանդիպել է Լիտվայի վարչապետին, հեռախոսազրույց ունեցել Էստոնիայի արտգործնախարարի հետ՝ հորդորելով Արևմուտքին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկել Բելառուսում ստեղծված իրավիճակն ու բռնությունները ընդդիմության դեմ։ Եվրամիությունը ընտրությունների արդյունքը չի ճանաչում և պատրաստվում է Լուկաշենկոյի վարչակազմի դեմ պատժամիջոցներ սահմանել: Միացյալ Նահանգների պետքարտուղարն, իր հերթին, հայտարարել էր, թե Վաշինգտոնը ևս պատրաստ է գնալ այդ քայլին։ Տիխանովսկայան այսօր մամուլի ասուլիս է հրավիրել, պատասխանել օտարերկրյա լրագրողների հարցերին։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր