1237 դիտում
17:48 21-08-2020
Արցախի ՄԻՊ-ն ուսումնասիրում է արտակարգ իրավիճակի ընթացքում մարդու իրավունքների խախտման դեպքերը
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հետազոտություն է կատարում երկրում կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ իրավիճակում մարդու իրավունքներին առնչվող հիմնախնդիրների վերաբերյալ:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի մարդու իարվունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:
Հետազոտությունն ընդգրկելու է բոլոր հիմնական իրավունքները՝ առողջության պահպանման, անձնական ազատության, ազատ տեղաշարժի, կրթության, սոցիալական ապահովության, աշխատանքի և մի շարք այլ իրավունքներ:
«Եթե կան անձինք, ովքեր արտակարգ իրավիճակում բախվել են մարդու իրավունքների խախտումների և պատրաստ են կիսվել մեզ հետ իրենց փորձառությամբ (բուժում, մեկուսացում, ինքնամեկուսացում, տեղաշարժ, աշխատանք և այլն), կխնդրեի կամ գրել մեր ֆեյսբուքյան էջին և տալ հեռախոսահամար, կամ էլ աշխատանքային ժամերին զանգահարել մեր 116 թեժ գծին: Ցանկացած առնչվող տվյալի (խնդրի) ներկայացում արժեքավոր կլինի մեզ համար, որպեսզի կարողանանք խնդիրներն ու պատճառները հնարավորինս արդյունավետորեն ախտորոշել ու առաջարկել համապատասխան լուծումներ՝ կանխելու համար մարդու իրավունքների հետագա խախտումները»,- գրել է Բեգլարյանը:
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ տվյալները հավաքագրվելու և կիրառվելու են անանուն կերպով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1393 դիտում
17:04 02-02-2025
Թուրքիան պատրաստ է ընդունել Գազայում ազատ արձակված պաղեստինցի բանտարկյալներին
1204 դիտում
15:21 02-02-2025
Սիրիայի նորանշանակ նախագահն առաջին արտասահմանյան այցը կատարել է Սաուդյան Արաբիա
1627 դիտում
14:53 02-02-2025
Ղազախստանի դեսպանը հայտարարել է, որ դեպի բաց ջրեր ամենաանվտանգ ճանապարհը Իրանի երկաթուղային միջանցքն է