211652_close_icon
views-count1879 դիտում article-date 18:57 21-08-2020

Լրացավ «Պատվո բլուր» հուշահամալիրի հիմնադրման 10 տարին. նախագահ Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ դրվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[url=https://imedia.am/2020/08/20/50834/?fbclid=IwAR1ZZUlJsufY6ywK-K5hbmmpfVEBOJvwobRty4H2JasAv3nuw5RqnHzGxIY]Imedia.am[/url]-ը գրում է. Ուղիղ 10 տարի առաջ՝ 2010 թվականի օգոստոսի 20-ին, Գյումրիում տեղի ունեցավ ռուս-թուրքական պատերազմի ժամանակ զոհված Ռուսական կայսրության սպաների հուշահամալիր-գերեզմանատան՝ վերականգնված «Պատվո բլուր» հուշահամալիրի բացումը և Սբ․ Միխայիլ Արխիստրատիգի մատուռի լուսավորման արարողությունը, որին ներկա են եղել այդ ժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը և Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։ Հուշահամալիրի պահպանությունը պետական հոգածության ներքո է: «Բացման արարողությունը շատ մեծ իրադարձություն էր հայ-ռուսական հարաբերությունների համար, քանի որ մասնակցում էին երկու երկրների նախագահները: Միջազգային հնչողության իրադարձություն էր, կազմակերպվեց նաև ՌԴ նախագահի պետական պաշտոնական այցը, որի ընթացքում կնքվեց նաև հայ-ռուսական նոր համագործակցության ռազմական պայմանագիր, ըստ այդմ՝ մինչև հիմա 102-րդ ռազմաբազան գտնվում է Հայաստանում: Դա պատմության ամենամեծ իրադարձություններից մեկն էր: «Պատվո բլուր»-ը չէր կարող վերականգնվել, կյանքի կոչվել, եթե չլիներ Սերժ Սարգսյանի անմիջական աջակցությունը, և հայ-ռուսական հարաբերություններում Սերժ Սարգսյանի դերն ու կարևորությունն ամենաբարձրն է»,- 168.am-ի հետ զրույցում ասել էր հուշահամալիրի բացման նախաձեռնության հեղինակներից Անդրանիկ Նիկողոսյանը: Մանրամասներն՝ [url=https://imedia.am/2020/08/20/50834/?fbclid=IwAR1ZZUlJsufY6ywK-K5hbmmpfVEBOJvwobRty4H2JasAv3nuw5RqnHzGxIY]այստեղ[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր