2432 դիտում
22:24 21-08-2020
Իրանը Միջին Արևելքում կորոնավիրուսից մահվան ամենաբարձր թվերն է գրանցել
Եվս 20000 կորոնավիրուսի մահվան դեպքերով Իրանը գերազանցել է Միջին Արևելքի երկրներին՝ գրանցելով ամենաբարձր ցուցանիշը, գրումէ [url=https://www.amerikayidzayn.com/a/5550219.html]Ամերիկայի Ձայնը[/url]:
Հայտարարությունը եղավ այն ժամանակ, երբ Իսլամական հանրապետությունը, որը ինչպես տարածաշրջանի ամենամեծ բռնկման, այնպես էլ մահացության դեպքերի ամենաբարձր թվերն ունի, սկսեց համալսարանական ընդունելության քննություններն ավելի քան 1 միլիոն ուսանողների համար:
Իրանը պատրաստվում է նաև այս ամսվա վերջում շիաների մասսայական հիշատակման արարողություններին:
Տարածաշրջանում կորոնավիրուսից ամենաշատը տուժած երկրում բարձրաստիճան քաղաքական գործիչները, առողջապահության պատասխանատուները և կրոնական առաջնորդները ևս վարակից զերծ չեն մնացել:
Վիրուսի դեմ պայքարը 80 միլիոն բնակչություն ունեցող երկրում խիստ էր: Այդուհանդերձ, միջազգային փորձագետները շարունակում են կասկածել Իրանում գրանցված վարակի դեպքերի թվի շուրջ: Խոսվում է մահվան դեպքերի կրկնակի ավել թվի մասին: Իսկ շնչառական խնդիրներ ունեցող շատ իրանցիներ չեն էլ թեստավորվել:
Նմանատիպ նյութեր
4235 դիտում
10:01 06-05-2020
Հայաստանը գրանցել է ժողովրդավարացման ամենաբարձր ցուցանիշը․ Freedom House․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
1399 դիտում
17:04 02-02-2025
Թուրքիան պատրաստ է ընդունել Գազայում ազատ արձակված պաղեստինցի բանտարկյալներին
1210 դիտում
15:21 02-02-2025
Սիրիայի նորանշանակ նախագահն առաջին արտասահմանյան այցը կատարել է Սաուդյան Արաբիա
1630 դիտում
14:53 02-02-2025
Ղազախստանի դեսպանը հայտարարել է, որ դեպի բաց ջրեր ամենաանվտանգ ճանապարհը Իրանի երկաթուղային միջանցքն է