2145 դիտում
09:01 22-08-2020
Էդգար Շաթիրյանն առաջարկը ստացել է ՔՊ վարչության կողմից և անձամբ Փաշինյանի հետ հանդիպում չի ունեցել․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուների առաջադրման գործընթացից նոր մանրամասներ են հայտնի դարձել: Նախ նշենք, որ այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ է հանդիպելու Էդգար Շաթիրյանը, որը լինելու է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուն՝ կառավարության առաջարկով:
Այստեղ ընդգծենք, որ կառավարությունը մինչ Վահրամ Ավետիսյանին այդ պաշտոնում առաջարկելը դիտարկել է հենց Էդգար Շաթիրյանի թեկնածությունը՝ ցանկանալով հենց նրան էլ ի սկզբանե առաջադրել այդ պաշտոնում, սակայն վերջինիս խանգարել է տարիքը, քանի որ միայն օգոստոսի 18-ին նա դարձավ 40 տարեկան, որը, «ՀՀ Սահմանադրական դատարանի մասին» օրենքի չորրորդ հոդվածի համաձայն, պարտադիր պայման է Սահմանադրական դատարանի դատավոր լինելու համար: Եվ, ահա, միայն հիմա, երբ Վահրամ Ավետիսյանը դուրս եկավ պայքարից, և Շաթիրյանն էլ դարձավ 40 տարեկան, հնարավոր եղավ նրան առաջադրել այդ պաշտոնում:
Նշենք նաև, որ նա այդ առաջարկը ստացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության կողմից և անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում չի ունեցել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1304 դիտում
21:14 25-08-2020
ՍԴ դատավորի պաշտոնում կառավարության նոր թեկնածուն Էդգար Շաթիրյանն է
2953 դիտում
16:39 04-07-2020
Էջմիածնի Մայր Տաճարի վերանորոգումը խոչընդոտելու հրահանգը տրված է անձամբ Փաշինյանի կողմից
Այս բաժնից
964 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1075 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
748 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»