1687 դիտում
10:18 22-08-2020
Պատերազմը՝ քաղաքականությունից դուրս․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Ներքին քաղաքական բանավեճը պատերազմի և բանակի մասին ինձ երբեք դուր չէր գալիս՝ իրար բզբզելու, իրար «ջախջախիչ հարվածներ և հակահարվածներ» հասցնելու այդքան թեմաներ և առիթներ կան, որ այս նվիրական թեմայի մասին, կարծում եմ, քաղաքական գործիչները կարող են լռել: Ապրիլյան պատերազմի շուրջ բանավեճն էլ, կարծում եմ, ցանկալի չէ: Իշխանության քարոզչական թեզը, որքան հասկանում եմ, մոտավորապես հետևյալն է. «Ապրիլյան պատերազմում մենք պարտվեցինք Սերժ Սարգսյանի ապաշնորհության և թալանի պատճառով, իսկ Տավուշում տեղի ունեցած վերջին հուլիսյան իրադարձություններում մենք հաղթեցինք՝ Նիկոլ Փաշինյանի ռազմագիտական հանճարի շնորհիվ»: Մյուս կողմից Երրորդ նախագահն էլ, ինձ թվում է, չպիտի արդարացումներ փնտրի և առավել ևս՝ չպիտի քննարկի, թե զինծառայողներից ում և ինչի համար են պարգևատրել՝ հավերժ փառք մեր զինվորներին և սպաներին, թող բոլորը պարգևատրվեն: Ընդհանրապես պետական էթիկան, ի թիվս այլ բաների, իմ պատկերացմամբ, ներկա և նախկին առաջին դեմքերի իրար հանդեպ ծայրահեղ զսպվածությունն է: Դրանից պետությունը միայն կշահի:
Խնդիրը միայն այն չէ, որ պատերազմի մասին քաղաքական խոսակցությունները լսում է մեր ռազմական հակառակորդը: Վստահ եմ, որ այս, պարզ ասենք, գաղջ մթնոլորտն ազդում է նաև մեր զինվորների վրա: Ես կասկած չունեմ, որ մեր երիտասարդները, նոր փորձության դեպքում էլի չեն թողնի իրենց դիրքերը և դարձյալ կոչնչացնեն մեր (ներառյալ Արցախի) սահմանների հանդեպ ոտնձգություններ կատարող բոլոր տեսակի «յաշմաներին»: Բայց եկեք մտածենք մեկ այլ բանի մասին. նրանք 20 տարեկանում կվերադառնան խաղաղ կյանքին և շատ կարևոր է, թե ինչպիսին է այդ կյանքը: Ճիշտ, կառուցողական մթնոլորտ ստեղծելու համար միայն հայրենասիրությունն ու հերոսությունը բավարար չէ. անհրաժեշտ է գիտակցություն, որ դու ապրում ես մի պետությունում, որտեղ իրավիճակը կայուն է, որտեղ կան անսասան ավանդույթներ, ինստիտուտներ (նախևառաջ, իհարկե, բանակը), որոնք անփոփոխ են, անսասան և չեն վարկաբեկվում քաղաքական վայրիվերումների պատճառով կամ՝ ի շահ որևէ քաղաքական ուժի քարոզչության: Եթե ձևավորվի կայունության այս զգացողությունը, ապա տնտեսական մեծ դժվարությունները, որոնք մեզ են սպասում մոտակա տարիներին, կհաղթահարվեն:
Իսկ եթե այդ կայունության զգացողությունը չլինի, եթե, մասնավորապես, իշխանական քարոզչությունն ասի, որ ապրիլյան պատերազմը «Սերժի վախտ էր», և դրա համար ամեն ինչ վատ էր, իսկ տավուշյան իրադարձությունները «մեր վախտ էին», դրա համար ամեն ինչ լավ է, երիտասարդները կշարունակեն գնալ Հայաստանից: Իսկ պատմական առումով իրադարձությունների քարոզչական շերտը շատ բարակ է և փխրուն. հինգ տարուց, առավել ևս՝ տասը տարուց իրար մեղադրելու շեշտադրումներով մանր-մունր խոսակցությունները կմոռացվեն»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
12661 դիտում
10:41 13-12-2016
Միտքը, գաղափարը «աքսորվել են» քաղաքականությունից՝ տեղը զիջելով անգրագետների զոռբայությանը. «Առավոտ»
4892 դիտում
10:16 11-05-2021
Քաղաքականությունից հեռացած նախագահին լուրջ գործոն սարքեց Փաշինյանը․ «Առավոտ»
13077 դիտում
11:08 11-08-2014
Մենք պետք է զուսպ լինենք. պատերազմը հանաք չի, պատերազմը անլուրջ վերաբերմունք չի ընդունում. ՀՀ նախագահ. տեսանյութ
Այս բաժնից
964 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1075 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
748 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»