12661 դիտում
10:41 13-12-2016
Միտքը, գաղափարը «աքսորվել են» քաղաքականությունից՝ տեղը զիջելով անգրագետների զոռբայությանը. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Մեծահարուստը գնում է քաղաք, որտեղ բնակչության համարյա կեսը «պաշտոնապես» աղքատ է։ Բնականաբար, աղքատները հերթ են կանգնում, հրմշտում են իրար՝ ողորմություն ստանալու հույսով։ Սովորական տեսարան է աղքատ երկրի համար։ Սակայն արձանագրենք երկու տհաճ պահ։
Եթե ցանկություն կա աղքատներին օգնելու, դա, իհարկե, հրաշալի է, բայց ինչի՞ համար է պետք դա անել ցուցադրաբար։ Միշտ զարմացել եմ, թե ինչու են հայաստանցի բարեգործները ցանկանում գովազդել իրենց բարեգործությունը։ Բիլ Գեյթսը տարեկան մի քանի միլիարդ դոլար է ծախսում բարեգործության վրա, բայց ես երբեք չեմ տեսել, որ նա կանգնի տեսախցիկի առաջ և ասի, թե ինքը «Ժողովրդի հետ է և ժողովրդի կողքին»։ Տվյալ նյութի համատեքստում ավելի կարևոր է հետևյալ հարցը՝ իսկ ի՞նչ կապ ունի այս ամենը քաղաքականության հետ։ Պարզ է, որ հենց այդ «բարեգործությունն» է լինելու, այսպես կոչված, «վարկանիշային քվեարկության» հիմքը, որը կապահովի իշխող կուսակցության հաղթանակը, քանի որ հիմնական մեծահարուստները հավաքվել են հենց ՀՀԿ-ում։
Բոլոր երկրներում քաղաքականությունը շաղկապված է փողի հետ։ Միայն թե զարգացած պետություններում փողը միջոց է՝ ինչ-ինչ (պարտադիր չէ՝ մաքուր) նպատակների հասնելու համար։ Մեզ նման երկրներում փողը նպատակ է։ Հենց այդ պատճառով է, որ միտքը, գաղափարը «աքսորվել են» քաղաքականությունից՝ իրենց տեղը զիջելով անգրագետ մարդկանց զոռբայությանը։ Մտածող մարդիկ չեն ցանկանում այդ գործընթացների հետ որևէ առնչություն ունենալ։ Դա է ամբողջ ցավը»։
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3451 դիտում
10:51 03-03-2017
«Ազատ Դեմոկրատների» որոշ թեկնածուներ կհրաժարվեն մանդատներից՝ զիջելով տեղը երիտասարդներին. «Իրավունք»
5574 դիտում
10:11 11-07-2017
Նախարարները հերթով կգնան արձակուրդ՝ իրենց տեղը զիջելով փոխնախարարներին. «Ժողովուրդ»
1539 դիտում
09:25 25-09-2020
Պոպուլիստական ուժերը հետ են մղվելու՝ իրենց տեղը զիջելով կարող քաղաքական ուժերին․ «Փաստ»
Այս բաժնից
2437 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
913 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1231 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»