25262 դիտում
12:29 23-08-2020
Քաղաքացին ահազանգում է. Երևանի քաղաքապետարանն արդեն դատարան, օրենք, ոչ մի բան հաշվի չի առնում և ապօրինի գործում է երևակայությունից դուրս. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է ընթերցողի նամակը, որով նա խնդրում է պատկան մարմիններին չոտնահարեն իրենց իրավունքները.
«Մենք տիրապետում ենք մի հողատարածքի, որի հարևանությամբ գտնվող հողատարածքը Երևանի քաղաքապետարանը աճուրդով վաճառել է երկու եղբոր, ըստ քաղաքապետարանի աշխատակիցների փոխանցած տվյալների՝ էդ երկուսը ամբողջ Երևանի տարածքով ապօրինի աճուրդներով հողեր ունեն գնած:
Հիմա, ըստ Էության, էս երկուսը ուզում են նաև մեր տիրապետման ներքո գտնվող ու հարևանությամբ ապրող մեկ այլ մարդու տարածքներն էլ իրենցով անեն: Երևի հենց սկզբից քաղաքապետարանի հետ էդպես են պայմանավորված եղել:
Քաղաքապետարանը ակնհայտ ապօրինի որոշումներա կայացրել՝ էդ տարածքները իբր ապօրինի տիրապետումից ազատելու վերաբերյալ, ու էդ տղաների հրամաններով:
Էդ երկուսը եկել ասում են՝ քաղաքապետարանը դուխ չունի ուրիշ բան անի, քան էն, ինչ մենք կասենք:
Նաև խոստովանել են, որ վախենում են, թե կկորցնեն իրենց աշխատանքը, դրա համար անում են էն, ինչ էդ տղաները իրանց հրամայում են:
Մենք էս ապօրինությունների դեմ, իհարկե, դատական նկարգով պայքարում ենք: Էդ ակտերն էլ դատարանը անվավերա ճանաչել. դրանցից մեկը հիմա գտնվումա վերաքննության փուլում, ինչը քաղաքապետարանի համար արգելքա որևէ բան անելու, բայց էսօր ստացել ենք ծանուցում, որ 3 օրից գալու են քանդեն էդտեղ ավտոտնակը, ինչի վրա նաև տնակ կա դրված: Էդ որոշումը արդեն կազմելա փոխքաղաքապետը, ու մեջն էլ ակնհայտ կեղծ ինֆորմացիա կա, իբր տատիկս (ով ապրումա էդ տարածքում,) ու էդ երիտասարդներից մեկը քաղաքապետարանում համատեղ մասնակցել են քննարկման, մինչդեռ նման բան երբեք չի եղել, տատիկս էդ տղայի դեմքը չի էլ տեսել:
Մի խոսքով, քաղաքապպետարանը արդեն դատարան, օրենք, ոչ մի բան հաշվի չի առնում, ու երևակայությունից դուրս ապօրինիա գործում:
Իրանց էս գործելաոճի պատճառով տատիկս էլ քանի անգամ վատացելա, տեղափոխվել հիվանդանոց: Հիմա էլ ուրիշ տարբերակ չունենք իրանց կանգնացնելու, քան հասարակական հնչեղություն տալը, որ գոնե դրանից զսպվեն մի քիչ»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
2186 դիտում
09:21 04-05-2016
ՀՀԿ-ն հաշվի չի առնում իր կոալիցիոն գործընկերոջը. «Ժողովուրդ»
2822 դիտում
10:08 07-04-2017
Մեծ Բրիտանիայի դեսպանատունը հաշվի է առնում ընտրական գործընթացին վերաբերող բողոքներն ու պնդումները. «Ժողովուրդ»