211652_close_icon

Գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը կազմակերպել է ընդունելություն՝ ՀՀ և ՌԴ զինվորական ակադեմիաներն ավարտած սպաների մասնակցությամբ

views-count2361 դիտում article-date 11:09 24-08-2020
Պաշտպանության բանակի ֆեյսբուքի էջը [url=https://www.facebook.com/permalink.php?story_fbid=3607586712607006&id=373037329395310]հայտնում է[/url], որ օգոստոսի 23-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի մոտ կայացել է ընդունելություն, որին հրավիրվել են ՀՀ և ՌԴ զինվորական ակադեմիաներն ավարտած մի խումբ սպաներ: Բանակի հրամանատարը հետաքրքրվել է զինվորական պաշտոնյաների ծառայողական կենսագրության մանրամասներով, շնորհավորել ավելի բարձր պաշտոններում նշանակվելու կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ զինվորական ակադեմիաներում ստացած գիտելիքներն ու փորձը նրանք կծառայեցնեն ի շահ մեր հետագա հաղթանակների:

Նմանատիպ նյութեր