1600 դիտում
13:29 24-08-2020
ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 469 դեպք, որից 228-ը՝ արտակարգ, արձանագրվել է 5 մահ
Օգոստոսի 17-23-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 469 դեպք, որից 228-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 146 հրդեհի, երեք փլուզման, մեկ քարաթափման, երկու որոնողափրկարարական, 13 ինքնասպանության փորձի, 25 օձի հայտնաբերման դեպք, 47 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 116 կենցաղային կանչ. տուժել է 96 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է չորս քաղաքացի: Տեղեկացնում է ԱԻՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Արձանագրվել է թունավորման 13 դեպք:
Ցավոք, նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է հինգ մահ:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման ինը դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 30 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 14 տրանսպորտային միջոց:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:
Նմանատիպ նյութեր
1254 դիտում
12:25 13-04-2020
ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 208 դեպք, որից 102-ը՝ արտակարգ, արձանագրվել է 10 մահ
1102 դիտում
14:47 20-04-2020
ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 249 դեպք, որից 157-ը՝ արտակարգ, արձանագրվել է 11 մահ
2694 դիտում
11:32 04-05-2020
ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 198 դեպք, որից 98-ը՝ արտակարգ, արձանագրվել է 10 մահ