1966 դիտում
16:38 24-08-2020
Մինսկում ընդդիմության ստեղծած համակարգող խորհրդի 2 անդամի են ձերբակալել
Բելառուսի ընդդիմության ստեղծած Համակարգող խորհրդի գործադիր տնօրեն Անտոն Ռադնյանկովը հայտարարել է Մինսկում ոստիկանության կողմից ղեկավար կազմի երկու անդամի՝ Օլգա Կովալկովայի և Սերգեյ Դիլևսկու ձերբակալման մասին, գրում է [url=https://ria.ru/20200824/oppozitsiya-1576228054.html?fbclid=IwAR04bDUhygACdmuSXnWEE0GPmd2o6D8iUD_yRPtLGeppRQbz4NcS6XZonUU]ria.ru[/url]-ն։
«Նրանք, իսկապես, իրենց դեմ սկսված վարչական գործընթացի շրջանակում են ձերբակալվել»,- նշել է Մինսկի ոստիկանության մամուլի քարտուղար Նատալյա Գանուսևիչը։ Նա չի մանրամասնել, թե օրենքի որ խախտման մասին է խոսքը և թե վարչական օրենսգրքի որ հոդվածով է նրանց դեմ գործ հարուցվել։
Միևնույն ժամանակ, Կովալկովայի ֆեյսբուքյան էջում [url=https://www.facebook.com/KavalkovaVolya/posts/1669055769918626]նշվում է[/url], որ նրան ու Դիլևսկուն մեղադրում են չարտոնված ակցիայի կազմակերպման համար։
«Եկել են ՄՏԳ գործարանի մուտքի մոտ ցույց իրականացնող աշխատակիցների և գլխավոր տնօրենի տեղակալի հետ զրուցելու համար։ Ոստիկանության հատուկ ջոկատի աշխատակիցները նրանց մեղադրել են չարտոնված զանգվածային միջոցառումների կազմակերպման համար և տարել դեպքի վայրից»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Նմանատիպ նյութեր
1981 դիտում
13:36 29-08-2020
Մինսկում առևանգել են ընդդիմության Համակարգող խորհրդի անդամի, նրան տարել են անհայտ ուղղությամբ
919 դիտում
12:22 12-02-2016
Անօրինական միգրացիայի դեմ պայքարը համակարգող խորհրդի նիստ՝ Մինսկում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1003 դիտում
22:52 13-01-2025
Պենտագոնում հայտարարել են, որ լիազորությունների փոխանցումը Թրամփի թիմին հարթ է ընթանում
1015 դիտում
22:23 13-01-2025
Լիբանանի խորհրդարանը քվեարկել է դատավոր Նաուաֆ Սալամի վարչապետի պաշտոնում առաջադրելու օգտին
1501 դիտում
21:58 13-01-2025
Լավրովի կեղծ նամակն Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարին քաղաքական պատվեր է․ ՌԴ ԱԳՆ