1722 դիտում
14:38 25-08-2020
ԵՄ-ն վճռականորեն քննադատում է այն, ինչը կարծես մահափորձ էր պարոն Նավալնիի դեմ․ Ժոզեպ Բորել
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ենթադրյալ թունավորման գործի անկախ և թափանցիկ հետաքննություն անցկացնի, գրում է [url=https://meduza.io/news/2020/08/25/evrosoyuz-osudil-to-chto-kazhetsya-pokusheniem-na-alekseya-navalnogo?fbclid=IwAR3jl3OiKRDBGZP1CYcN3mGctNrHvegsFZl7DouKoQ1oN35Qj80kFXg7d9E]meduza.io[/url] կայքը։
«Եվրամիությունը վճռականորեն քննադատում է այն, ինչը կարծես մահափորձ էր պարոն Նավալնիի դեմ։ Չափազանց կարևոր է, որ ռուսական իշխանություններն առանց հապաղելու պարոն Նավալնիի թունավորման գործի անկախ ու թափանցիկ հետաքննություն սկսեն»,- ասվում է Բորելի հայտարարության մեջ։
ԵՄ դիվանագիտության ղեկավարը հավելել է, որ ռուս ժողովուրդն ու միջազգային հանրությունը ցանկանում են Նավալնիի թունավորման մասին փաստեր իմանալ։
«Մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ասել է Բորելը։
[url=https://shamshyan.com/hy/article/2020/08/25/1163005/]Ավելի վաղ[/url] Նավալնիի թունավորման գործը հետաքննելու կոչ էր արել նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։
Նմանատիպ նյութեր
2234 դիտում
10:03 31-08-2020
Ոչ ոք շահագրգռված չէ Բելառուսը նոր Ուկրաինա դարձնելու հարցում․ Ժոզեպ Բորել
1631 դիտում
16:25 05-10-2022
Փաստ է, որ Ադրբեջանն է ռմբակոծել Հայաստանի տարածքը․ Ժոզեպ Բորել
Այս բաժնից
631 դիտում
22:38 18-01-2025
ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակներում շուրջ 550 շվեդ զինվորական է ժամանել Լատվիա
808 դիտում
22:13 18-01-2025
Ռայիսիի ուղղաթիռը դիվերսիայի չի ենթարկվել․ Իրանի ԶՈւ
1159 դիտում
21:58 18-01-2025
Ադրբեջանում զանգվածային անկարգություններ են․ կան ձերբակալվածներ