2553 դիտում
12:31 19-12-2020
ԵՄ-ն ցանկանում է Ադրբեջանի հետ գործընկերության նոր համաձայնագիր կնքել, մասնակցել ԼՂ կարգավորման գործընթացին. Ժոզեպ Բորել
Եվրամիությունը ցանկանում է Ադրբեջանի հետ կնքել գործընկերության նոր համաձայնագիր, այդ թվում` գազի գնումների վերաբերյալ, ինչպես նաև մասնակցել Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացին:
Ինչպես նշում է [url=https://tass.ru/ekonomika/10298977?fbclid=IwAR1gQrDP5d-417tKRPMYVJtQlRaa10LKkc3Trkc-IzOSEaqoaXJPS0MqMT8]tass.ru[/url]-ն, այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը ՝ ԵՄ-Ադրբեջան գործընկերության խորհրդի նիստից հետո:
«ԵՄ-ն ցանկանում է Ադրբեջանի հետ կնքել նոր հավակնոտ և համապարփակ համագործակցության համաձայնագիր` հիմնված ժողովրդավարության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգանքի վրա: Սա կնպաստի Ադրբեջանի տնտեսության դիվերսիֆիկացմանը և մեր առևտրային հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաև կնպաստի մեր գործընկերության առավել լայն ձևով զարգացմանը: ԵՄ-ն պատրաստ է աջակցել և ձևավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ կարգավորումը ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ սերտ համագործակցությամբ»,-ասել է Բորելը:
Իր հերթին, ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարգելին ընդգծել է Եվրամիության հետաքրքրությունն Ադրբեջանի հետ գազային համագործակցության զարգացման հարցում: Նա մեկ անգամ ևս հիշեցրել է, որ Բրյուսելը նախատեսում է մինչև տարեվերջ Ադրբեջանից ստանալ առաջին գազի մատակարարումը Հարավային գազային միջանցքով և նշել է, որ Բրյուսելը ուսումնասիրում է այս գազի փոխանցման նախագիծը Արևմտյան Բալկաններ տարածելու հնարավորությունը:
Նմանատիպ նյութեր
2231 դիտում
10:03 31-08-2020
Ոչ ոք շահագրգռված չէ Բելառուսը նոր Ուկրաինա դարձնելու հարցում․ Ժոզեպ Բորել
1246 դիտում
21:25 13-02-2024
Վիզաների ազատականացման շուրջ շուտով երկխոսություն կլինի Հայաստանի հետ․ Ժոզեպ Բորել
1719 դիտում
14:38 25-08-2020
ԵՄ-ն վճռականորեն քննադատում է այն, ինչը կարծես մահափորձ էր պարոն Նավալնիի դեմ․ Ժոզեպ Բորել
Այս բաժնից
754 դիտում
22:13 18-01-2025
Ռայիսիի ուղղաթիռը դիվերսիայի չի ենթարկվել․ Իրանի ԶՈւ
1093 դիտում
21:58 18-01-2025
Ադրբեջանում զանգվածային անկարգություններ են․ կան ձերբակալվածներ
649 դիտում
21:35 18-01-2025
Գերմանիան պատրաստ է զինվորներ ուղարկել Ուկրաինա, եթե պատերազմն ավարտվի․ Պիստորիուս