211652_close_icon
views-count3406 դիտում article-date 20:07 25-08-2020

Վրաստանի դեսպանությունում իջեցվել է պետական դրոշը՝ ի հիշատակ ավտովթարի հետևանքով զոհվածների

Հայաստանում Վրաստանի դեսպանությունում իջեցվել է Վրաստանի պետական դրոշը՝ ի հիշատակ Վրաստանում Շատիլի ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով զոհվածների։ Վրաստանում օգոստոսի 25-ը հայտարարվել է սգո օր։ Վրաստանի բարձրլեռնային Շատիլի գյուղի (Դուշեթիի մունիցիպալիտետ, Մցխեթա-Մթիանեթի շրջան) մոտակայքում մարդատար միկրոավտոբուսը օգոստոսի 23-ին ցած էր գլորվել ժայռից` մոտ 80 մետր բարձրությունից: Վթարի հետևանքով 17 մարդ զոհվել է, ևս 3 ուղևոր ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր