1357 դիտում
09:57 16-11-2015
Փարիզյան ահաբեկչության կապակցությամբ իջեցվել է Սպիտակ Տան վրա ծածանվող ԱՄՆ-ի պետական դրոշը
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի կարգադրությամբ կիրակի օրը Սպիտակ Տան և այլ դաշնային հաստատություններում, ամերիկյան ռազմաբազաներում, արտասահանում ամերիկյան դեսպանատներում ու հյուպատոսություններում իջեցվել են ԱՄՆ-ի պետական դրոշները՝ ի հիշատակ Փարիզում սարսափելի իրադարձությունների զոհերի, տեղեկացնում է Tass գործակալությունը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզում իրականացված ահաբեկչություններին զոհ է գնացել 129 մարդ, 250-ից ավելի մարդ տուժել է: Երկրում հայտարարված է արտակարգ դրություն, իսկ երեկ ահաբեկչություններից հետո ֆրանսիական օդուժն առաջին ինտենսիվ հարվածներն է հասցնել Սիրիայի Ռաքքա քաղաքում տեղակայված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին՝ ոչնչացնելով 1 հրամանատարական կետ և մարզական ճամբար:
Նմանատիպ նյութեր
6366 դիտում
11:49 26-08-2018
Սենատոր Ջոն Մաքքեյնի մահվան կապակցությամբ իջեցվել է Սպիտակ Տան դրոշը
4178 դիտում
21:02 19-11-2019
ԱՄԷ նախագահի եղբոր մահվան կապակցությամբ իջեցվել է ՀՀ-ում ԱՄԷ դեսպանատան դրոշը
3406 դիտում
20:07 25-08-2020
Վրաստանի դեսպանությունում իջեցվել է պետական դրոշը՝ ի հիշատակ ավտովթարի հետևանքով զոհվածների
Այս բաժնից
574 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
598 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1213 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN