217585 դիտում
08:30 26-08-2020
Արտակարգ դեպք Երևանում, բնակելի շենքի մի հատված պայթյունի հետևանքով փլուզվել է, մահացածին և վիրավորներին փլատակների տակից դուրս են բերել փրկարարները․ ժամանել են ՀՀ վարչապետը, ԱԻՆ նախարարն ու ՀՀ ոստիկանապետը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր, օգոստոսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։20-ի սահմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, խոշոր փլուզում է տեղի ունեցել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի 1 շենքում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բավականին օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել մեծ թվով փրկարարներ, բժիշկներ և ոստիկաններ։
Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել 2 հոգու, օգտագործելով հատուկ տեխնիկաներ, ճոպաններ։
Վիրավորներին տեղում օգնություն են ցուցաբերել բժիշկները, որից հետո նրանց տեղափոխել են հիվանդանոցներ։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արտակարգ իրաիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը, Փրկարար ծառայության տնօերն Վրեժ Գաբրիելյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և այլ անձինք։
Վարչապետ Ն․ Փաշինյանը տեղում հանդիպեց տուժած բնակիչների հետ և կարգադրեց, որպեսզի բոլորին տեղավորեն ամենաբարձրակարգ հյուրանոցներում, մինչև վերջնական պարզվի և լուծվի նրանց բնակարանային խնդիրը։
Այս պահին փլուզման վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության մեծ թվով քննիչներ, քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի գլխավորությամբ, ով տեղում իրավիճակի մասին վարչապետ Ն․ Փաշինյանին հեռախոսով տեղեկություններ էր փոխանցում։
Փրկարարները հատուկ ավտոսանդուղքներով տարհանել են մոտ 19 քաղաքացու։
Դեպքի վայր են ժամանել նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի ծառայողները տնօրեն Գառնիկ Մովսիսյանի գլխավորությամբ։
Թե ինչն է եղել փլուզման պատճառը՝ պարզ կլինի նախաքննության ընթացքում։
Այս պահին ԱԻՆ-ի կինոլոգները փլատակների տակ որոնողական աշխատանքներ են կատարում։
Ոստիկանությունը պարզում է վիրավորների և տարհանվածների ինքնությունը։
13։00 -
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ փրկարարները, որոնողական աշխատանքների արդյունքում՝ փլուզվող շենքի պանելների տակից դուրս բերեցին տղամարդու դի։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[b]Մանրամասն՝ «Արմենիա» հեռուստաընկերության «Սուրանկյուն» հաղորդման ընթացքում, կիրակի՝ օգոստոսի 30-ին, ժամը 22։00-ին[/b]
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1020+
1020+