1624 դիտում
15:19 26-08-2020
Սևանը կունենա դատաբժշկական փորձաքննությունների իրականացման նոր կենտրոն և դիահերձարան
Սևան համայնքի ավագանու հերթական նիստում որոշում է ընդունվել ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ին կենդանի անձանց և դիակների դատաբժշկական փորձաքննություններ իրականացնելու, ինչպես նաև դիահերձման համար անհատույց օգտագործման իրավունքով համապատասխան շինության և տարածքի տրամադրման մասին:
Ինչպես [url=https://armenpress.am/arm/news/1025906.html]«Արմենպրեսին»[/url] տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, քաղաքի բժկական կենտրոնի նոր շենքի շահագործումից հետո համապատասխան մասնաշենքի ընտրության հարցն արդեն երկու տարի օրակարգային էր, որը և ստացել է վերջնական լուծում՝ համայնքի ավագանու կողմից միաձայն արժանանալով հավանության:
«Համաձայն որոշման` Սևան համայնքի Կարմիր բանակի փողոցի թիվ 68 / 1 հասցեում գտնվող, Սևան համայնքի սեփականություն հանդիսացող 161,68 քառակուսի մետր մակերեսով շինությունը և աստիճանահարթակը, և սպասարկման 300 քառակուսի մետր մակերեսով հողատարածքներն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվեց «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ին՝ Սևանի տարածաշրջանում կենդանի անձանց, դիակների դատաբժշկական փորձաքննություններ իրականացնելու և դիահերձման համար: Այս որոշման կայացումից հետո հնարավորինս սեղմ ժամկետներում ՀՀ առողջապահության նախարարության պատվիրատվությամբ պետք է սկսվեն շինարարական աշխատանքները, քանի որ դատաբժշկական փորձաքննությունների իրականացման նոր կենտրոնի և դիահերձարանի շենքի շահագործումը հույժ կարևոր է Սևանի և տարածաշրջանի մյուս համայնքների համար»,- տեղեկացրեց Սևանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը:
Նմանատիպ նյութեր
52885 դիտում
13:28 20-06-2016
Ծփում է Սևանը, կանչում է Սևանը. Lexus-ի օրինախախտ վարորդը սկուտերով մեկնում է Սևան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
2064 դիտում
14:58 21-07-2014
Հայաստանում կգործի դատաբժշկական փորձաքննությունների միասնական կանոնների համակարգ
Այս բաժնից
2794 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3949 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին