211652_close_icon
views-count4271 դիտում article-date 10:10 27-08-2020

Ոստիկանության գերզինում. Որտեղ են կիրառելու հակատանկային նռնակները կամ նռնականետները. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը ներկայացրել է ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված հրազենի և ռազմամթերքի տեսակների, հատուկ միջոցների և անհատական պաշտպանության միջոցների ցանկերը հաստատելու մասին նախագիծ: Նախատեսվում է, որ ոստիկանությունն իր զինանոցում կունենա ոչ միայն ատրճանակներ, ինքնաձիգներ, գնդացիրներ, նռնակներ, փողատակային ականանետներ, այլ նաև ավելի լուրջ զինատեսակներ, ինչպես, օրինակ, զրահատեխնիկա, հակատանկային նռնակներ և հակատանկային նռնականետներ: Տեսնես որտեղ է ոստիկանությունը կիրառելու հակատանկային նռնակները կամ նռնականետները»: Մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր