211652_close_icon
views-count2596 դիտում article-date 19:07 27-08-2020

«Լաուրա» փոթորիկը հասել է ԱՄՆ ափերին, «թիրախում» են հարյուրավոր լցանավեր ու բեռնանավեր

«Լաուրա» փոթորիկը հասել է ԱՄՆ ափերին: Մինչև 241 կմ/ժ հզորությամբ փոթորկի կենտրոնն անցնում է Տեխաս նահանգի Պորտ Արթուր և Լուիզիանա նահանգի Լեյք Չարլզ քաղաքների միջև, որտեղ գտնվում են ԱՄՆ-ի նավթավերամշակման, գազի արտահանման և նավթաքիմիկատների արտադրության հիմնական պաշարները, գրում է [url=https://www.cnbc.com/2020/08/27/powerful-hurricane-laura-makes-landfall-in-southwest-louisiana.html]cnbc.com[/url] կայքը։ Marinetraffic նավիգացիոն պորտալի տվյալների փոխանցմամբ՝ այսօր առավոտյան հարյուրավոր բեռնանավեր ու լցանավեր թաքնվել են Մեքսիկական ծոցի արևմտյան մասում՝ «Լաուրա» փոթորկի թիրախում չհայտնվելու համար: The Financial Times հրատարակությունը նշում է, որ առաջիկա ժամերին հարվածի տակ են լինելու օրական 2,2 միլիոն բարել նավթ վերամշակող գործարանները։ Աղբյուրի փոխանցմամբ՝ վնասը, որ փոթորիկը կարող է հասցնել տարածաշրջանի նավթագազային ենթակառուցվածքներին, կանդրադառնա ինչպես ամերիկյան սպառողների, այնպել էլ համաշխարհային էներգետիկ շուկայի վրա։

Նմանատիպ նյութեր