3031 դիտում
13:22 29-08-2020
Դուք մթերք արտահանելու ճանապարհը օլիգարխների համար եք բացել, որ նորից հարստանան. Ծղուկի բնակիչը` Նիկոլ Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Tert.am
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սյունիքի մարզի Ծղուկ համայնք՝ ծանոթանալու համայնքի խնդիրներին։
Ծղուկի բնակիչները վարչապետին ներկայացրին, որ համայնքի հողերից ոչ մեկը չի պատկանում համայնքի բնակիչներին, այլ տրամադրված է հարակից համայնքների բնակիչներին։ Գրում է [url=https://www.tert.am/am/news/2020/08/29/Live/3382287?fbclid=IwAR3397HdLLuYWEyzZK5gPhfP_JsIPnt7N7a7jOGuFLoOhdr7E70-vfsGWmM]Tert.am[/url]-ը։
Նրանցից մեկն ասաց, թե բոլոր հողերը վարձակալել են ուրիշները, վարչապետը հետաքրքրվեց, թե ինչ լուծում կա այս հարցին ու ասաց, որ միայն այս համայնքում չի այս խնդիրը, և Կադաստրի կոմիտեն պետք է զբաղվի խնդրով։
Բնակիչներից մեկն էլ ասաց, որ տեղական շուկային պետք է ուշադրություն դարձնել, օրինակ` մսին, կարող են նաև տեղական միսն արտահանել։ «Դուք բացել եք ճանապարհներ մթերք արտահանելու համար, բայց բացել եք դա օլիգարխների համար, որ նորից հարստանան»։
Բնակչի դիտարկմամբ` պետք է արգելվեն նաև սառած մսերի, կաթի փոշիների ներկրումը, վարչապետն ասաց, որ կարող են այդ հարցը քննարկել, սակայն այդպես մթերքները կթանկանան։ Սակայն բնակիչը առարկեց՝ առանց դրա էլ ամեն ինչ թանկացել է։
Փաշինյանը վերջում շեշտեց, որ յուրաքանչյուր ներկայացված խնդիր գրի է առնվել, սակայն այս պահին որևէ հարցի պատասխան չունի։
Տեսանյութը՝ [url=https://www.tert.am/am/news/2020/08/29/Live/3382287?fbclid=IwAR3397HdLLuYWEyzZK5gPhfP_JsIPnt7N7a7jOGuFLoOhdr7E70-vfsGWmM]Tert.am[/url]-ի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
29695 դիտում
11:24 22-04-2018
Էդմոն Մարուքյանը Սերժ Սարգսյանին ու Նիկոլ Փաշինյանին խնդրում է նորից հանդիպել. Tert.am
2019 դիտում
20:10 20-02-2019
Շնորհակալ ենք այն ամենի համար, ինչ Դուք փորձում եք անել Հայաստանի համար. Նիկոլա Ազնավուրը՝ Նիկոլ Փաշինյանին
Այս բաժնից
949 դիտում
19:44 22-01-2025
4 տարի անց ընդդիմությունն իմացավ իմ դիրքորոշման մասին․ Ալեն Սիմոնյան
523 դիտում
19:33 22-01-2025
Տեղի է ունեցել ՀՀ Համընդհանուր պարբերական դիտարկման 4-րդ շրջանի զեկույցի քննարկումը
811 դիտում
19:21 22-01-2025
Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը