Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է ՀՀ վարչապետին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 29-ին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է աշխատանքային այցով Արցախ ժամանած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից:
Հայկական երկու հանրապետությունների ղեկավարները պաշտոնական հանդիպում կունենան: Նախատեսված է նաև այցելություն Հանրապետության շրջաններ:
[url=https://shamshyan.com/hy/article/2020/08/29/1163347/]Հիշեցնենք[/url], որ Արցախում է գտնվում նաև Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: