1438 դիտում
13:45 01-09-2020
Արցախի նախագահն այցելել է «Հանի հաուս Արցախ» մեղրի արտադրությամբ զբաղվող ընկերություն
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նախօրեին այցելել է Մարտակերտի շրջանի Վանք գյուղում գործող «Հանի հաուս Արցախ» մեղրի արտադրությամբ զբաղվող ընկերության գործարան և ծանոթացել աշխատանքի պայմաններին: Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Պետական աջակցությամբ ստեղծված ընկերության նպատակն է Արցախում զարգացնել մեղվապահությունը, արտադրել էկոլոգիապես մաքուր և որակական բարձր չափանիշներին համապատասխան մեղր, գտնել իրացման շուկաներ նաև արտասահմանում և մեղվապահության ծրագրում ընդգրկել հիմնականում թոշակառու սպաներին:
Ընկերության պատասխանատուները նախագահին ներկայացրել են արդեն արձանագրված հաջողությունները, մասնավորապես՝ արտադրանքի համար ստացած միջազգային որակի սերտիֆիկատը, առկա պահանջարկը և առաջին 25 մեղվապահների հետ հաջողված համագործակցությունը:
[img]https://st0.shamshyan.com/editor/0344465001598952883999504.jpg[/img]
Երկրի ղեկավարը կարևորել է ընկերության աշխատանքը, նկատելով, որ մեղվապահությունը մեծ հեռանկարներ ունի Արցախում, և կառավարությունը առաջիկայում ճյուղի զարգացման համար նոր ծրագրեր է իրականացնելու: Արայիկ Հարությունյանի խոսքով՝ ծրագրում ընդգրկվելու են ինչպես թոշակառու սպաները, այնպես էլ բոլոր ցանկացողները:
Այցի ընթացքում նախագահին ուղեկցում էր ԱՀ գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը:
Նմանատիպ նյութեր
14405 դիտում
16:17 22-08-2016
Վարչապետն այցելել է կոշիկի արտադրությամբ զբաղվող «Փիրալյան» ընկերություն. լուսանկարներ
Այս բաժնից
700 դիտում
19:42 19-12-2024
Հանդիպել են Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները
724 դիտում
19:21 19-12-2024
Մեծ Բրիտանիան Վրաստանի 5 պաշտոնյայի է ներառել պատժամիջոցների ցուցակում
868 դիտում
18:56 19-12-2024
Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հարցում փոխզիջումների պատրաստակամության մասին