211652_close_icon
views-count2556 դիտում article-date 23:14 01-09-2020

Պարետի սահմանած նորմերի խախտման համար դադարեցվել է 5203 կազմակերպության գործունեությունը

Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով օգոստոսի 31-ի դրությամբ կայացվել է 5203 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում, իրականացվել՝ 75 603 ստուգում, որից միայն 836-ը՝ նշված օրը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։ Ստուգումներն իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը և ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։

Նմանատիպ նյութեր