211652_close_icon
views-count4253 դիտում article-date 11:38 02-09-2020

Հարցն արդեն լուծվել է. Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի անկախության 29-րդ տարդարձի առթիվ: Նա, մասնավորապես, նշել է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի եւ Սփյուռքի սիրելի քույրեր եւ եղբայրներ, Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս կարեւորագույն այս օրվա՝ Արցախի Հանրապետության Անկախության տոնի առթիվ: Ազատ եւ անկախ Արցախն այլեւս 29 տարի իրականություն է: Աշխարհասփյուռ հայության տարիների փափագած երազանքն այլեւս կատարված է եւ հայկական երկրորդ հանրապետությունն այսօր ապրում է լիարժեք կյանքով: Արժանապատիվ արցախցիներն այսօր շարունակում են զարգացնել իրենց բնօրրանը, արարում ու ստեղծագործում իրենց հայրենի հողում: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ես մշտապես ասել եմ, որ Արցախի հարցը ժողովուրդն արդեն լուծել է, մնում է միայն ավարտին հասցնել Արցախի հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը, որն այլընտրանք չունի: Խորհրդանշական այս օրը եւս մեկ անգամ ուզում եմ գլուխ խոնարհել արցախյան գոյամարտում արիաբար զոհված մեր բոլոր քաջորդիների ու ապրիլյան պատերազմի բոլոր հերոսների հիշատակի առաջ: Այս անկախությունը մենք շատ դժվարությամբ ենք ձեռք բերել եւ պետք է անենք հնարավոր ու անհնարին ամեն ինչ այն պահելու եւ պահպանելու համար: Եվս մեկ անգամ շնորհավորելով Անկախության տոնի առթիվ՝ մաղթում եմ հարատեւ խաղաղություն եւ շարունակական առաջընթաց հայկական երկրորդ հանրապետությանը: Աստված պահապա՛ն մեզ բոլորիս»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի և Սփյուռքի սիրելի քույրեր և եղբայրներ, Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս կարևորագույն այս...

Posted by Gagik Tsarukyan on 2020 թ. սեպտեմբերի 1, երեքշաբթի

Նմանատիպ նյութեր