1994 դիտում
16:37 02-09-2020
Բելառուսի տարածքում ռուսական ռազմաբազաների տեղակայման հարցն օրակարգում չէ. Պեսկով
Բելառուսի տարածքում ռուսական ռազմաբազաների տեղակայման հարցը օրակարգում չէ։ Այս մասին չորեքշաբթի լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է [url=https://tass.ru/politika/9349497]tass.ru[/url]-ն։
«Հարցն օրակարգում չէ»,- ասել է նա՝ ի պատասխան Բելառուսում ՌԴ ռազմաբազայի տեղակայման հեռանկարների վերաբերյալ հարցին։
Մեկնաբանելով Բելառուսի պաշտպանության նախարարի այցը Ռուսաստան՝ Պեսկովը նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը և Բելառուսը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամներ են, ստեղծվել է երկու երկրների Միութենական պետություն, տարբեր ոլորտներում զարգանում են երկկողմ լայն հարաբերություններ։
«Ուստի կանոնավոր և ամենօրյա շփումներն իրականացվում են ամենատարբեր ոլորտներում»,- պարզաբանել է նա:
ՌԴ ռազմաբազաների տեղակայման մասին համաձայնագիրը Բելառուսում ուժի մեջ է մտել 1996 թվականի հունիսի 7-ին և, համապատասխանաբար, գործում է մինչև 2021 թվականի հունիսի 7-ը: Հանրապետության տարածքում գտնվում են ռուսական երկու ռազմական օբյեկտներ։
Հիշեցնենք, որ Բելառուսում օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո երկրում սկսվել են բողոքի ցույցեր: Ընդդիմադիրներն ու նրանց աջակիցները պահանջում են նախագահի նոր-արտահերթ ընտրություններ անցկացնել:
Նմանատիպ նյութեր
1224 դիտում
17:24 12-10-2015
Բելառուսի և Ռուսաստանի նախագահները Աստանայում քննարկեն ռուսական ռազմաբազաների տեղակայման հեռանկարները
4402 դիտում
23:00 04-01-2019
Ամերիկյան ինքնաթիռը հետախուզական թռիչք է իրականացրել Սիրիայում տեղակայված ռուսական ռազմաբազաների մոտակայքում
739 դիտում
10:52 04-01-2025
Զախարովան պատասխանել Է Սիրիայում ռուսական ռազմաբազաների մասին Բերբոքի հայտարարությանը
Այս բաժնից
1315 դիտում
21:52 06-01-2025
Նիկոլա Սարկոզին դատվում է Քադաֆիից անօրինական ֆինանսավորվելու մեղադրանքով
1315 դիտում
21:13 06-01-2025
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հրաժարական է տվել
937 դիտում
20:13 06-01-2025
Ավստրիայում «Ազատություն» կուսակցության առաջնորդին հանձնարարել են կառավարություն ձևավորել