211652_close_icon
views-count14679 դիտում article-date 12:04 03-09-2020

Կոռուպցիոն սկանդալի ապարդյուն փնտրտուք՝ անօթևանների ժամանակավոր կացարանում. Freenews.am

Lրատվամիջոցներից մի քանիսը շահարակումներ են սկսել «Հանս Քրիստիան Կոֆոեդ» հայ-դանիական բարեգործական հիմնադրամի անօթևանների ժամանակավոր կացարանի և հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ` Ձոնիկ Մարգարյանի դեմ, ով ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի կնոջ հայրն է։ Մասնավորապես՝ Մարգարյանին մեղադրում են կոռուպցիոն սկանդալների մեջ, նշելով, թե վերջինիս ղեկավարած կառույցում զինվորի բաժին է յուրացվել։ Գրում է [url=https://freenews.am/post/6299cd486441f8a065f7800dfe6fa296?fbclid=IwAR3nNsqbHCt0fVlN3Egr3X6PZUi8UWMDaCMbEqU6k_6GPnbhxIfQJSO3tjI]Freenews.am[/url]-ը։ «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամը Հայաստանում միակ կազմակերպությունն է, որը պատվիրակված լիազորությամբ իրականացնում է անօթևան մնացած մարդկանց խնամքի կազմակերպման և վերասոցիալականացման ծրագիրը։ Կառավարման ոլորտի լիազոր մարմինը՝ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2014 թվականի հունվարի 1-ից սկսած ամեն տարի, մեկ տարի ժամկետով տվյալ բյուջետային տարվա համար պայմանագիր է կնքում «Կոֆոեդ» հիմնադրամի հետ այդ ծառայությունների մատուցման նպատակով: Կացարանում մշտապես բնակվում են 100 անօթևան մարդիկ, կացարանի աշխատակիցները զբաղվում են այդ մարդկանց հիմնահարցերով։ Freenews.am-ը կապ հաստատեց «Հանս Քրիստիան Կոֆոեդ» հիմնադրամի ղեկավար Շավարշ Խաչատրյանի հետ։ Վերջինս մեզ հետ զրույցում նշեց. «ՄԻՊ աշխատանքային խումբը «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամում էր դեռևս 2019 թվականի դեկտեմբերի 26-ին: Աշխատանքային խմբի մասնակիցները, եռանդով փորձում էին անօթևան մարդկանց բոլոր հիմնարահարցերը ներառել: Սակայն տեղի ունեցավ մի ցավալի վրիպակ, որը հետո դարձավ մեծ պատմություն։ Մենք ստիպված էինք տարբեր լրատվամիջոցներին մեկնաբանություններ ուղարկել այդ հայտնի զնիվորական գուլպաների պատմության վերաբերյալ։ Երբ նրանք նկարահանել են մեր պահեստներում գտնվող գույքը, այդ թվում՝ հագուստը և գուլպաները, այնտեղ եղել էր նաև «Զինվորի համար» վերտառությամբ գուլպաններ։ Գուլպանների վրա փակցված պիտակը նման է Պաշտպանության նախարարության գուլպաների պիտակին և նրանք ենթադրեցին, որ դա բանակի համար նախատեսված գույք է և իսկապես, իրավունք չունի հայտնվելու հիմնադրամում։ Այնինչ հիմնադրամը այդ գուլպանները ձեռք էր բերել մասնավորից և կապ չուներ ՊՆ-ի հետ»,- ասաց Խաչատրյանը: Ըստ Շավարշ Խաչատրյանի՝ հիմնադրամի այդ գուլպաները ձեռք է բերել «Առինջ մոլլ» հայտնի առևտրի կենտրոնից։ Բացի այդ Երևանի մի քանի խանութներում ևս վաճառվել են այդ գուլպաներից։ Գուլպաներն արտադրում է Գյումրիում բնակվող մի ընտանիք՝ «Ռ. Ղափանյան ՍՊԸ»: «Նույնիսկ «Առինջ մոլլ»-ը՝ 2020 թվականի հունվարի 11-ին, shabat.am լրատվամիջոցի հայտարարությամբ հանդես եկավ, որ այդ գուլպաները ազատ վաճառք ունեն և չկա մատնանշում, որ դա բանակի համար է նախատեսված, բայց ՄԻՊ-ի մի հայտարարությունը բավականին սասանեց մեր հիմնադրամի կատարած աշխատանքը և տարիներով ձեռք բերած հեղինակությունը։ Իհարկե դրանից հետո եղան եռակողմ քննարկումներ, այդ թվում նաև՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչների հետ, ՄԻՊ գրասենյակը հասկացավ, որ դա թյուրիմացություն էր և աղմուկ բարձրացնելու կարիք չկար, որովհետև դա ազատ վաճառքի գուլպաներ են՝ նախատեսված տղաների համար»,- ասաց Խաչատրյանը։ «Ավելին, ՄԻՊ-ի աշխատակիցները հետագայում մեզ տեղեկացրեցին, որ ստուգումների արդյունքների վերաբերյալ մեզ ուղարկված տեղեկանքից այդ փաստը հանված է և խնդրեցին, այսուհետ չհիշատակել այդ մասին»: Շավարշ Խաչատրյանն անդրադարձավ նաև կացարանի շահառուներից մեկի հայտարարությանը, որը թյուրըմբռնում էր առաջացրել․ «Մեր շահառուներից մեկը հայտարարել էր, որ ինքը գումար է տալիս, որ իրեն լավ նայեն, նկատի ունենալով, որ մեր աշխատակցին խնդրել է, որ ինչ որ բաներ գնի իր համար։ ՄԻՊ գրասենյակը նորից մինչև վերջ չտեղեկանալով հայտարարեց՝ որ շահառուներից մեկը թոշակից տրամադրում է մեկ աշխատակցի»: Մանրամասն՝ [url=https://freenews.am/post/6299cd486441f8a065f7800dfe6fa296?fbclid=IwAR3nNsqbHCt0fVlN3Egr3X6PZUi8UWMDaCMbEqU6k_6GPnbhxIfQJSO3tjI]սկզբնաղբյուր[/url] կայքում։

Նմանատիպ նյութեր