1656 դիտում
16:41 03-09-2020
Չեռնոգորիայի գործող նախագահն ընդունել է պարտությունն ընտրություններում և անցնելու է ընդդիմության շարքերը
Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչը հայտարարել է, որ ինքը և իր՝ Չեռնոգորիայի սոցիալիստների դեմոկրատական կուսակցությունը (ՍԴԿ) համաձայն են խորհրդարանական ընտրությունների արդյունքներին և անցնում են ընդդիմություն, տեղեկացնում է [url=https://armenpress.am/arm/news/1026633.html]«Արմենպրեսը»[/url]:
«Մենք կարծում ենք, որ նախնական արդյունքները կդառնան պաշտոնական, 41 մանդատ կստանա եռանդամ կոալիցիան, որը մինչև հիմա ընդդիմություն էր, իսկ ՍԴԿ-ն իր կոալիցիոն գործընկերների հետ կստանա մեկ տեղ պակաս, կունենա 40 մանդատ: Մենք չենք պատրաստվում բանավիճելու քաղաքացիների ժողովրդական կամքի հետ: Քաղաքացիների ընտրական կամքը դա է, մենք այն կհարգենք, իսկ մեր քաղաքականության համար կշարունակենք նույնպես կրքոտ պայքարել ընդդիմադիր աթոռներից»,- հայտարարել է Ջուկանովիչը Ավստրիայի ORF ալիքին տված հարցազրույցում, որը սեպտեմբերի 3-ին հրապարակել է Չեռնոգորիայի RTCG ազգային հեռուստատեսությունը:
Ջուկանովիչը կոչ է արել «սպասելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) վերջնական տվյալներին», սակայն հայտարարել է, որ չի պատրաստվում հետընտրական տեխնոլոգիաներով ազդելու քվեարկության արդյունքների վրա:
«ՍԴԿ-ի համար տարբերակ չէ որևիցե հետընտրական ինժինիրոնգով, այսինքն՝ տեղերում արդյունքների չեղարկմամբ և կրկնական քվեարկությամբ հարցականի տակ դնել այն, ինչը մեզ համար անվիճելի դեմոկրատական փաստ է»,- հայտարարել է Ջուկանովիչը:
ԿԸՀ-ի տվյալներով՝ քվեների 100 հոկոսի հաշվումից հետո կառավարող՝ Չեռնոգորիայի սոցիալիստների դեմոկրատական կուսակցությունը, որի առաջնորդը երկրի նախագահ Միլո Ջուկանովիչն է, բավականաչափ քվեներ չի հավաքել կաբինետ կազմելու համար: Նախնական տվյալներով՝ Չեռնոգորիայի սոցիալիստների դեմոկրատական կուսակցության դաշինքը խորհրդարանում ստանում է 30 տեղ, «Հանուն Չեռնոգորիայի ապագայի» դաշինքը՝ 27 տեղ, «Աշխարհ - մեր ազգը» դաշինքը՝ 10 տեղ, «Սևը սպիտակին» դաշինքը՝ 4 տեղ:
Չեռնոգորիայում խորհրդարանական ընտրությունները կայացել են օգոստոսի 30-ին՝ ընտրողների ռեկորդային մասնակցությամբ՝ 75,9 տոկոս:
Հիշեցնենք, որ Չեռնոգորիայում ընտրություններից հետո սկսվել էին հետընտրական ցույցեր։
Նմանատիպ նյութեր
1438 դիտում
12:01 01-09-2020
Չեռնոգորիայի մայրաքաղաքում բախումներ են տեղի ունեցել իշխանության և ընդդիմության կողմնակիցների միջև․
922 դիտում
13:52 11-09-2014
Տիմոշենկոյի գլխավորած «Բատկիվշինա» կուսակցությունը խորհրդարան անցնելու դեպքում ընդդիմության շարքերում կլինի
1503 դիտում
13:28 25-06-2015
Norway Chess-2015. Արոնյանի ցավալի պարտությունն ու Տոպալովի առաջին անհաջողությունը
Այս բաժնից
877 դիտում
19:53 20-10-2024
Թբիլիսիում ընթանում է «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» ընդդիմության հանրահավաքը
829 դիտում
17:41 20-10-2024
Գազայում վերջին 24 ժամվա ընթացքում առնվազն 84 պաղեստինցի է զոհվել
775 դիտում
16:28 20-10-2024
Նեթանյահուն այսօր անվտանգության կաբինետի նիստ կանցկանցի՝ քննարկելու Իսրայելի պատասխան հարվածն Իրանին